Saturday, 25 07 2026
16:10
Աստղագետները հելիում արտանետող մոլորակ են հայտնաբերել
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
15:50
Samsung-ը կրճատել է աշխատատեղերը ԱՄՆ-ում
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:30
Կատարի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են Պարսից ծոցում լարվածության թուլացմանն ու անվտանգությանն ուղղված ջանքերը
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին
15:10
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել
Ադրբեջանը «ռուսաստանյան նավթ է արտահանում»
14:50
Tesla-ի շահույթը նվազել է
Վթարային ջրանջատում Արտաշատ քաղաքում
14:30
Եվրոպայում օգոստոսի սկզբին սպասվում է հերթական ջերմային գմբեթը
Առկա է անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
14:10
Գիտնականները գնահատել են Երկրի վրա ծառերի ընդհանուր թիվը
Բացահայտվել է Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորվածներ
13:50
Մադրիդում անտառային հրդեհների պատճառով տարհանվել են ՆԱՍԱ-ի աշխատակիցները
Հայաստանից արտահանումն աճել է․ առաջին կիսամյակի ցուցանիշները
Վրաստանի տարածքում Էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
10 նոր սերնդի աղբատար մեքենաներ՝ Երևանի աղբահանության համակարգում․ Տիգրան Ավինյան
40 տուժած. Թուրքիայում մարդատար ավտոբուս է շրջվել
Անի Հովսեփյանը 3-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում
12:50
Ռումինիայի նախագահը հայտարարել է երկրի օդային տարածքում նոր ԱԹՍ-ի խոցման մասին
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
12:30
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
12:20
Անտոնիու Գուտերեշը ժամանել է Սիրիա
Որն է այս տարվա կլիմայական առանձնահատկության պատճառը․ Գագիկ Սուրենյան
Եկատերինբուրգում ԱԹՍ-ն հարվածել է Wildberries-ի պահեստի ուղղությամբ
11:40
Վլադիմիր Հակոբյանը` ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
11:30
Նավթի գները նվազել են – 24/07/26
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է․ 1 ժամ non-stop երաժշտություն

Կատարվածը հանցագործություն է՝ «Նաիրիտի» վերագործարկումը կանխելու փորձ

 «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահ Աշոտ Գրիգորյանը (Սլովակիա)։

– Պարոն Գրիգորյան, «Նաիրիտ»-ում տեղի ունեցած հրդեհը երեկվանից տարբեր քննարկումների առիթ է տալիս։ Ընդհուպ տեսակետներ կան, որ դա միտումնավոր է  արվել՝ վերագործարկումը կանխելու համար։ Ձեր ներկայացուցիչները օրեր առաջ հանդիպել էին փոխվարչապետի հետ՝ քննարկել վերագործարկման հարցը։  Ի՞նչ եք կարծում՝ տեղի ունեցածից հետո դա հնարավո՞ր է։

Հոլդինգի ներկայացուցիչները փոխվարչապետի հետ հանդիպումից հետո եկել էին իրարամերժ կարծիքներով, և ես ստիպված եղա տալ բացատրություններ։ Երբ ես պատվիրակություն ուղարկեցի Հայաստան, ու նրանք հանդիպեցին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի հետ, տարբեր՝ մի փոքր տարակուսած վերադարձան։ Նրանց  թվում էր,  որ մի կողմից՝ ՀՀ կառավարությունը պետք է ծնկաչոք խնդրի, որ «Նաիրիտ»-ը վերագործարկվի, և մյուս կողմից էլ՝ անհասկանալի ակնարկներ էին հնչել, ընդհուպ բաց տեքստով ոմանց ասվել էր՝ ինչո՞ւ եք ուզում ներդրում անել մի ձեռնարկության մեջ, որը միշտ մինուսով է աշխատել։ Պատվիրակության անդամները վերադառնալու հենց հաջորդ օրը ինձ դիմեցին, հարցրին՝ կարո՞ղ եք բացատրել՝ ինչպե՞ս է «Նաիրիտ»-ի նման գանձը մինուսով աշխատել, և ինչո՞ւ է փոխվարչապետը նման հայտարարություն անում կուլիսների հետևում։ Ես ասացի՝ փոխվարչապետը ֆինանսների մասնագետ է, նա քիմիայից, արդյունաբերությունից ոչինչ չի հասկանում, այնպես որ՝ դուք նրա ասածին ուշադրություն մի դարձրեք՝ ընդունեք փաստ այն, ինչ ձեր աչքերով եք տեսել։ Իսկ դուք ասում եք՝ «Նաիրիտը» մի հրաշք արտադրություն է, որի վերականգնումից կարելի է հսկայական օգուտներ քաղել, և դրա համար ուզում եք ներդրում անել։

Երեկ նրանց կողմից հնչեց այդ նույն կասկածը՝ ի՞նչ է կատարվում «Նաիրիտ»-ում։ Ես բացատրեցի, որ ըստ իմ ունեցած տեղեկությունների՝ վառվել է թափոնների արտադրամասը։ Այո՛, շատ դյուրավառ էր, և վառվելու վտանգը միշտ կար, ու պետք էր հաշվի առնել։ Ես իմ սեփական կարծիքը ներկայացնեմ. կարծում եմ, որ Հայաստանում կատարվում են հանցագործություններ, որոնք երբեք չեն բացահայտվում ու ունենում են շարունակություններ։ Հիշում եք՝ տարիներ առաջ «Նաիրիտ»-ում պայթյուն եղավ, ու մարդիկ մահացան՝ որևէ մեկն ազատազրկվե՞ց, իհարկե՝ ոչ։  Նույնիսկ խիստ պատիժ չստացան, անգամ թեթև պատիժ չեղավ։ Ես տեղյակ եմ, որ կաշառքով  գործը փակվեց, այն ժամանակ Վահան Մելքոնյանն էր «Նաիրիտ»-ի ղեկավարը, Տիգրան Սարգսյանի եղբայրն էր այնտեղ, ու այդպես կարողացան կոռուպցիայի միջոցով գործը փակել։ Հիմա էլ դրա արդյունքում  անտերության պատճառով հրդեհ եղավ։ Իշխանությունների համար ամենաձեռնտու վարկածն այն է, որ պատահաբար է վառվել. Լավ, ընդունենք՝ այդպես է, իսկ ինչո՞ւ եք անտերության մատնել այդ կարևորագույն օբյեկտը։ Համարյա նույն բանն է, որ ատոմակայանն անտերության մատնեք, ամբողջ ժողովուրդը կվարակվի, կմահանա։ «Նաիրիտ»-ը նույն կարգի ռազմավարական օբյեկտ է, ինչպե՞ս կարելի է անտերության մատնել։ Հանցակազմն ակնհայտ է, հիմա նույնպես փակելու են աչքերը ու ոչ էլ հետաքննելու են՝ արդյոք հատո՞ւկ արվեց, որ հոլդինգին  վախեցնեն, որ մենք ձեռ քաշենք վերագործարկելու մեր ցանկությունից։

– Իսկ Դուք ի՞նչ եք կարծում՝ հատո՞ւկ արվեց։

Ես մտածում եմ այն, ինչ ամբողջ ժողովուրդն է խոսում և Ֆեյսբուքում է լցված։ Ինձ համար հավասար նշանակություն ունի՝ դիտմամբ է արված, թե պատահական։ Պատասխանը կարող  է միայն հետաքննությունը տալ, որը չի կատարվելու, կամ էլ եթե կատարվի՝ կեղծ է լինելու։ Ցավոք, մենք չենք իմանալու, հարյուր տոկոսանոց վստահությամբ չեմ կարող պնդել, որ հատուկ է արվել, բայց պնդել, որ հակառակն է տեղի ունեցել,  էլի չեմ կարող։ Ես  միայն հայտարարում եմ, որ կատարվածը հանցագործություն է։ Ադրբեջանը նավթ ուներ, մենք՝ կաուչուկ։ Չի կարելի կատարվածին մեղմ վերաբերվել։ Նաև էկոլոգիական աղետ է, լսում եմ որոշ տգետների կարծիքներ, որ անվնաս է, բայց քիմիական ծուխն ինչպե՞ս կարող  է անվնաս լինել։ Չէ՞ որ մի շարք քիմիական նյութեր մթնոլորտ են նետվում։ Կրկնակի ցավալի է լինելու այն, որ  իշխանությունը հայտարարելու է՝ անվնաս ծուխ էր, դեպք էր, կատարվեց։

– Կան նաև կարծիքներ, որ «Նաիրիտ»-ի գործարկումը պետք է բացառել, այն առհասարակ պետք է վերացնել, որովհետև առողջությանը խիստ վնաս է։ Ինչպե՞ս կպատասխանեք այս մեկնաբանություններին։

– Դրանք շուկայական խոսակցություններ են։ Մարդիկ գաղափար անգամ չունեն այսօրվա ժամանակակից տեխնոլոգիաների մասին, ինչպե՞ս կարող են կարծիք հայտնել։ Ցավոք, ընդունված է  նման կարծիքներով երկիր ղեկավարել, մինչև երկրի նախագահը նման կարծիքներով են առաջնորդվում ու երկիր ղեկավարում։  Ո՛չ, հարգելիներս, եթե մենք «Նաիրիտ»-ը վերականգնենք, բավականին ցուցադրական արտադրություն կլինի։  Մենք  գումարները բերում ենք Եվրոպայից, իսկ Եվրոպան մեկ ցենտ անգամ չի տրամադրի վտանգավոր  գործարանը վերականգնելու համար։ Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ նման բան չկա։ Մեր եվրոպական  գործընկերները երկու խնդիր են դրել՝ առաջինը էկոլոգիան պետք է լինի իդեալական, որովհետև մթնոլորտը համընդհանուր է, Հայաստանինը չէ, այդ արտանետումները հասնում են նաև Եվրոպայի արևմտյան մաս։ Ես մթնոլորտի աղտոտվածության մասնագետ եմ, իմ թեկնածուական դիսերտացիան եղել է Հայաստանի մթնոլորտի աղտոտվածության պոտենցիալը,  իսկ դոկտորական դիսերտացիաս՝ Հայաստանի գիոէկոլոգիական խնդիրները։ Մյուս պայմանն էլ այն է, որ պետք է սոցիալական առումով շատ կարևոր քայլ կատարենք, Հայաստանում աղքատության մակարդակը սարսափելի թվերի է հասնում՝ մենք խնդիր ունենք հազարավոր աշխատատեղեր ապահովել։ Բայց կրկնում եմ՝ առաջին կետը՝ էկոլոգիական խնդիրները, չծանրացնել։ Այնպես որ, ես՝ որպես մասնագետ, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ «Նաիրիտը» երբեք չի կարող աշխատել, եթե բացասական արդյունք է տալու, որովհետև մեզ ֆինանսավորողների համար առաջին պայմանը սա է եղել։

– Ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու այս միջադեպից հետո։

Միջադեպից առաջ մենք արդեն գլխի էինք, որ պետք է աուդիտ անենք։ Ցավալի է, որ այդ անունը լսեցին, թե ոչ, տեսաք՝ ինչ կատարվեց. գրողը տանի, հիմա գնա ու աուդիտ արա։ Չգիտենք՝ դեռ ինչքան վնաս է հասցվել։ Հոլդինգը պատրաստվում է  ևս մեկ անգամ վարչապետին նամակ  գրել ու պահանջել, որ հունվարին կատարված տենդերի արդյունքները հրապարակվեն։ Նույնիսկ բանանային երկրում նման բանի ականատես չես լինի։ Մենք երկու այցելություն ենք արել՝ մի անգամ՝ 15 հոգանոց, մյուս անգամ հինգ հոգանոց պատվիրակությամբ,  ու առաջարկել ենք արձանագրությունների պայմանագիր  կնքել ու այնտեղ կետ ներառել, որ աուդիտ  անելու իրավունք ունենք: Դրանից հետո պետք է  նստենք կլոր սեղնաի շուրջ ու քննարկենք։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում