Saturday, 25 07 2026
Վայոց ձորի քրեական ոստիկանները հայտնաբերել են ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվողի
16:50
Տանը, որտեղ ծնվել է Հիտլերը, բացվում է ոստիկանական բաժանմունք
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
16:30
Ֆուտբոլի 1958 թվականի աշխարհի առաջնությունում Պելեի կրած մարզաշապիկը վաճառվել է 4.9 միլիոն դոլարով
Մեկնարկում է Երևանի քաղաքապետարանի 2026թ․ ներառական ամառային ճամբարը
16:10
Աստղագետները հելիում արտանետող մոլորակ են հայտնաբերել
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
15:50
Samsung-ը կրճատել է աշխատատեղերը ԱՄՆ-ում
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:30
Կատարի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են Պարսից ծոցում լարվածության թուլացմանն ու անվտանգությանն ուղղված ջանքերը
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին
15:10
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել
Ադրբեջանը «ռուսաստանյան նավթ է արտահանում»
14:50
Tesla-ի շահույթը նվազել է
Վթարային ջրանջատում Արտաշատ քաղաքում
14:30
Եվրոպայում օգոստոսի սկզբին սպասվում է հերթական ջերմային գմբեթը
Առկա է անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
14:10
Գիտնականները գնահատել են Երկրի վրա ծառերի ընդհանուր թիվը
Բացահայտվել է Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորվածներ
13:50
Մադրիդում անտառային հրդեհների պատճառով տարհանվել են ՆԱՍԱ-ի աշխատակիցները
Հայաստանից արտահանումն աճել է․ առաջին կիսամյակի ցուցանիշները
Վրաստանի տարածքում Էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
10 նոր սերնդի աղբատար մեքենաներ՝ Երևանի աղբահանության համակարգում․ Տիգրան Ավինյան
40 տուժած. Թուրքիայում մարդատար ավտոբուս է շրջվել
Անի Հովսեփյանը 3-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում
12:50
Ռումինիայի նախագահը հայտարարել է երկրի օդային տարածքում նոր ԱԹՍ-ի խոցման մասին
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
12:30
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
12:20
Անտոնիու Գուտերեշը ժամանել է Սիրիա

Հրդեհից առաջ և հետո գլխավոր հարցը. մեծ արտակարգ իրավիճակ Հայաստանում

Միանգամայն բնական է, որ արտակարգ որևէ իրավիճակի պարագայում իշխանության գործողություններով հիացողներից բացի, լինում են նաև դրանց անարդյունավետությունը քննադատողներ, հաճախ նաև սուր քննադատողներ: Հայաստանում իշխանության գործունեության անարդյունավետությունը արձանագրելու համար ամենևին չկա արտակարգ իրավիճակների սպասելու անհրաժեշտություն:

Այդ գործունեության երկու տասնամյակի համախառն արդյունքը գործնականում արտակարգ իրավիճակի է հասցրել ամբողջ Հայաստանը: Իսկ Հայաստանում որտե՞ղ արտակարգ իրավիճակ չէ: Երբ 3 միլիոնից էլ պակաս բնակչություն ունեցող պետության ամեն երրորդ քաղաքացին աղքատ է պաշտոնապես, իսկ ոչ պաշտոնապես աղքատների թիվը անհամեմատ ավելին է, դա արտակարգ իրավիճակ չէ՞: Երբ տարեկան մի քանի տասնյակ հազար մարդով նվազում է մշտական բնակության թիվը, դա արտակարգ իրավիճակ չէ՞: Արտակարգ իրավիճակ չէ՞, երբ Հայաստանը գրեթե ամեն ինչով կախված է մեկ պետությունից, այն էլ այնպիսի պետությունից, որը վարում է ակնհայտ հակահայկական քաղաքականություն: Արտակարգ իրավիճակ չէ՞, երբ Հայաստան մտնող գազը սահմանին արժե 150 դոլար, իսկ սահմանից մարդկանց տուն հասնում է կրկնակի թանկ գնով: Արտակարգ իրավիճակ չէ՞ Հայաստանում ներդրումային վիճակագրությունը, կամ Հայաստանում ընտրական մեխանիզմի բնույթը, կառուցվածքը: Հայաստանում դժվար է թվարկել ոլորտներ, ուղղություններ, որտեղ արտակարգ իրավիճակ չէ:

Խոսրովի արգելոցի հրդեհի առիթով Հայաստանում հնչեցին տարբեր գնահատականներ, որոնք ընդհանուր առմամբ ամփոփվում էին մի ձևակերպման մեջ, որ Հայաստանը պատրաստ չէր այդ մասշտաբի մարտահրավերի: Բայց ամենից կարևորը շարունակությունն է այդ արձանագրությունների, որին պետք է գա հասարակությունը: Իսկ ինչո՞ւ պատրաստ չէ: Կամ՝ ինչպե՞ս կարող է այդպիսի մարտահրավերների պատրաստ լինել այնպիսի տնտեսական վիճակագրությամբ պետությունը, ինչպիսին Հայաստանն է: Մարտահրավերների պատրաստ լինելու համար պետք է զարգացող տնտեսություն, այն էլ՝ շոշափելի թափով զարգացող տնտեսություն:

Ժամանակակից աշխարհում բոլոր ոլորտներում կենսունակության, մրցունակության և դիմադրողունակության գրավականը մեկն է՝ տնտեսական հզորություն, ներդրումներ, նոր աշխատատեղեր, ՀՆԱ-ի աճ, որը կմեծացնի պետական կարողությունները: Առանց դրա Հայաստանը չի կարող հրդեհ հանգցնել կամ նույնիսկ պաշտպանել իր սահմանը: Անգամ սահմանում ապրիլի պատերազմից հետո տեղի ունեցած փոփոխության էֆեկտը խիստ կարճաժամկետ կարող է լինել, եթե Հայաստանը շարունակի մնալ այն տնտեսական «պարադիգմում», որում մինչ այսօր է:

Խոսքը թե՛ տնտեսական վիճակագրության, թե՛ հարաբերությունների բնույթի մասին է, թեև մեկը մյուսի հետևանքն է՝ այդպիսի բնույթով հարաբերությունների դեպքում չի կարող լինել այլ վիճակագրություն, որովհետև Հայաստանում քվոտավորված, իշխող բևեռների միջև «ախպերավարի» բաժանված տնտեսությունը այլևս չի կարող զարգանալ, այն պահանջում է այլևս բոլորովին այլ մտածողություն և մշակույթ, այն պահանջում է ազատ մրցակցություն և անկախ դատարանով երաշխավորված սեփականության իրավունք:

Հարցերի հարցը տնտեսական կարողությունն ու միտումներն են, և եթե Հայաստանի հասարակությունը չի կենտրոնանում հենց այդ հարցի վրա, եթե Հայաստանի հասարակությունն օրակարգային առաջնահերթություն չի տալիս այդ խնդրին և պահանջատիրության սլաքները չի ուղղում հենց այդ խնդրի համար պատասխանատու կառույցներին, ստիպված է լինելու անընդհատ տարբեր լավ ու վատ առիթներով բուռն քննարկումներ ծավալել այս կամ այն ոլորտում անպատրաստության մասին՝ անընդհատ կրկնելով փակ ցիկլը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում