Ամերիկացի դերասաններ Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին որոշել են պահպանել ընտանիքը և չամուսնալուծվել։ Այս մասին հայտնում է Us Weekly-ն։
Պարբերականի տեղեկություններով՝ հայտնի հոլիվուդյան զույգը գտնվում է լիարժեք վերամիավորման ճանապարհի վրա։
«Ամուսնալուծությունը չեղարկվում է։ Նրանք մի քանի ամսում ոչինչ չեն արել՝ ամուսնալուծության գործընթացը տեղից շարժելու համար։ Եվ ոչ ոք չի մտածում, որ նրանք երբևէ կանեն դա»,-հայտնել է աղբյուրը։
Պարբերականի աղբյուրի փոխանցմամբ՝ Ջոլին դեռևս սիրահարված է Փիթին։ Աղբյուրների խոսքով՝ իրավիճակի վրա ազդել է նաև այն, որ Փիթը սկսել է առողջ կենսակերպ վարել և հրաժարվել է ալկոհոլից։