Tuesday, 21 07 2026
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
COP17-ին ընդառաջ Քննչական կոմիտեի ՊՈԱԿ-ի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը
Հանձնաժողովն ուսումնասիրում է կարկուտից տուժած բնակավայրերի վնասները
Հայաստանը նպատակ ունի COP17-ում ապահովել ներառական բանակցություններ և արդյունքահեն նախագահություն
Ձերբակալվել է թմրանյութ տեղադրող 17-ամյա պատանի․ առգրավվել է 29 փաթեթ մարիխուանա
Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
23:50
ՖԻՖԱ-ն ուսումնասիրում է Արգենտինայի հավաքականի վարքագիծը ԱԱ-2026-ի եզրափակիչից հետո
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյան
23:30
Ճապոնիայի պաշտպանության նախարարն անհրաժեշտ է համարում երկրում միջուկային զենքի հարցի շուրջ քննարկում սկսելը
Այսօր Մինաս Ավետիսյանի 98-ամյակն է
23:10
Ֆրանսիան զգուշացրել է Իրանում իր դեսպանատան աշխատակիցների ձերբակալության հետևանքների մասին
Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 825 դեպք. տուժել է 155, զոհվել՝ 18 մարդ
22:50
Հնդկաստանի Ասամ նահանգում ջրհեղեղներից տուժել է ավելի քան 170 հազար մարդ
Հայաստանն այլևս հնարավորություն ունի արտահանել ԵՄ ձուկ և ձկնամթերք. Գևորգ Պապոյան
22:30
Օմանի ափերի մոտ երկու նավթատար է հարձակման ենթարկվել
Մինչև օգոստոսի 2-ն ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
22:10
Ամերիկյան ուժերը գիշերը շատ ուժեղ հարվածներ են հասցրել Իրանին. Թրամփ
Արտահերթ ընտրություն է պետք. մի քանի ուժ պիտի արգելվի
21:50
Երկու «Ոսկե գնդակի» դափնեկիր Քևին Քիգանը մահացել է 75 տարեկանում
Ռուսական գործակալները հայկական ինքնությունը նենգափոխում են, իջեցնում համայնքային մտածողության
21:30
Միջնորդներն Իրանին առաջարկել են ԱՄՆ-ի հետ 10-օրյա հրադադար հաստատել. Reuters
Երևանը պիտի առերեսվի սպառնալիքի աղբյուրին. Ռուսաստանը հիասթափեցրեց Հայաստանին
21:09
Հնդկաստանում երիտասարդների ցույցերը մեծ թափ են հավաքել
Ադրբեջանը մասնակցում է հակաիրանական զորավարժությունների, Թեհրանը կփոխադարձի՞
20:50
Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նկատմամբ ծովային շրջափակում սկսելու մասին
Հայաստանում 13-15 տարեկանները կկարողանան համայնքային ծրագրեր առաջարկել և մասնակցել դրանց մշակմանը
20:30
Իսպանիայի կենտրոնական մասում հրդեհի մակերեսը կազմել է ավելի քան 26 000 հեկտար
ԱԲ նախագծերի համար պետական հաշվողական ռեսուրսները հասանելի կդառնան նաև ստարտափներին ու մասնագետներին
ՀԱՄԱՍ-ը նոր առաջնորդ է ընտրել

Մաֆիա է. Միայն վարչապետով գարուն չի գա. Վարդան Ղուկասյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Գյումրիի նախկին քաղաքապետ, նախկին ՀՀԿ-ական Վարդան Ղուկասյանը:

– Պարոն Ղուկասյան, երեկ Գյումրի այցելած Կարեն Կարապետյանին գյումրեցիները հարցրել են, թե որքա՞ն դեռ պետք է ապրեն այս վիճակով, թե ինչպե՞ս կարող են ապրել 18.000 դրամով: Միանո՞ւմ եք գյումրեցիների բողոքին: Արդյոք կառավարությունը բավարար քայլեր անո՞ւմ է Գյումրին այդ վիճակից դուրս բերելու համար:

– Դուք չգիտե՞ք, որ արդեն 29 տարի է՝ հանրապետության սոցիալապես ամենաանապահով խավը գտնվում է Գյումրի քաղաքում: Եվ 18.000 դրամով մարդիկ ինչպե՞ս կարող են ապրել: Դա սարսափելի է: Գյումրիում ամեն երրորդ տանը մարդ չկա, երկրորդ տունն էլ դատարկվում է: Այո՛, շատ գեղեցիկ քաղաք է, 1700 հուշարձան կա քաղաքում: Եվ տուրիզմը, որ ուզում եք զարգացնել… ցավոք սրտի, հիմա տուրիստը գալիս է Երևան, գնում է Գառնի, Գեղարդ, Էջմիածին, Սևան, այդպես սահմանափակվում է, վերջերս էլ ուղարկում եք Ղարաբաղ և շատ լավ եք անում: Բայց ընդհանրապես դուք տուրիստներին ի՞նչ եք ցույց տալիս, երբ Գյումրին ընդհանրապես այդ ցուցակի մեջ չկա ընդգրկված: Տանում եք Ծաղկաձոր, հասկացանք, պետական կառույցների, չինովնիկների ունեցվածքը Ծաղկաձորում և մնացած տեղերում է գտնվում, բայց դա էլ է մաֆիա, դրա համար էլ մենք այս վիճակի մեջ ենք: Այսինքն՝ աշխատատեղերը՝ Արարատյան դաշտավայրում, տուրիզմը՝ Արարատյան դաշտավայրում, բա այստեղի մասին ո՞վ պետք է հոգ տանի: Հուրախություն մեզ՝ վարչապետը լավ է զգում մեր քաղաքում, երեկ էլ  ասաց՝ այս ինչ գեղեցիկ քաղաք է, Լոքյանն էլ թող գա այստեղ ապրի: Տա Աստված, որ նախարարներից մի 10-20 հոգի գան այստեղ ապրեն: Դուք էլ կարող եք գաք այստեղ ապրեք: Որ գաք, մեր վիճակն էլ լավ կլինի:

– Ձեր նշած խնդիրների կարգավորման ուղղությամբ կառավարությունն անո՞ւմ է արդյոք բավարար քայլեր:

– Մինչև այսօր ոչ մի կառավարություն պատշաճ մոտեցում չի ցուցաբերել: Այո, բնակարանային շինարարության խնդիրը վերջին 30 տարիների ընթացքում զգում եմ, որ լուծվեց: Հիմա մնացել է երկրաշարժից անօթևանների խնդիր, որը հուրախություն ինձ՝ կամաց-կամանց լուծվում է, չնայած անցել է 30 տարի: Բայց այստեղ պետք է աշխատատեղերի ստեղծում: Պետությունը որդեգրել է մի  քաղաքականություն, որ ասում է՝ դե գիտեք ինչ կա, մենք գործարաններ չենք հիմնելու, գործարաններ հիմնելու են անհատները: Բայց մենք այսօր շիրակցի կամ գյումրեցի մեծահարուստ չունենք, որ այստեղ գործարան հիմնի, բա պետությունն այս հարցի վերաբերյալ ի՞նչ պետք է անի, ի՞նչ մոտեցում պետք է ցուցաբերի: Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ինչ է նշանակում դա: Այսինքն՝ այսպես դեռ մի 30-40 տարի՞ էլ պետք է մնանք: 1900 թվականին Ալեքսանդրապոլում ավելի շատ աշխատատեղ կար, քան հիմա: Ինչքան կարող ենք ասել…

– Այդ դեպքում ինչպե՞ս պետք է խնդիրը լուծվի, կառավարությո՞ւնը պետք է փոխվի:

– Նախ պետք է մեր վերադաս այրերը հասկանան, որ  իրոք այդպես է: Եվ հիմա պետք է իրենք դիվիդենդներ շահեն, որ վաղը ժողովուրդն իրենց ձայն տա: Ես ասում եմ՝ իրոք վատ է վիճակը: Ամենավատ վիճակում այսօր այս քաղաքի ժողովուրդն է, հասկանո՞ւմ եք, մարդ չի մնացել, և եթե ռուսական բազան չլինի այսօր, ընդհանրապես քաղաքը փակել է պետք, Անիի օրն է ընկել քաղաքը, տեր լինել է պետք: Իմ օրոք կառուցածներն էլ հիմա փակում են, որովհետև ելք չկա: Ասում եմ՝ պետք է տեր լինեն:

– Քաղաքի այդ խնդիրները կային նաև Ձեր՝ քաղաքապետ եղած ժամանակ, և փաստորեն Դուք էլ չեք կարողացել լուծում տալ այդ խնդիրներին:

– Իմ ժամանակ, լավ իմացիր, Հայաստանի Հանրապետության (բացառությամբ Երևանի, որ հիմա մեգապոլիս եք սարքել) ամբողջ քաղաքներն ու գյուղերը միասին մասնավորը այդքան շինարարություն չի արել, ինչպես Գյումրի քաղաքում. իմ օրոք 100 միլիարդ դրամից ավելի շինարարություն է իրականացվել միայն մասնավորի կողմից: Եվ դա նրանից չէր, որ գյումրեցիները հարուստ էին, այլ նրանից էր, որ առանց վախերի մարդկանց կողքին կանգնում էի, ասում էի՝ եկեք շենք-շինություն կառուցեք: Եվ հիմա ինչ տեսնում եք քաղաքում, տակը գրված է՝ շինթույլտվություն Վարդան Ղուկասյան: 300 միլիոն դրամը սարքեցի 3 միլիարդ 300 միլիոն, և սա ևս շատ քիչ է այս քաղաքի համար: Եթե միայն 10 միլիարդ դրամ տալիս են Բժշկական համալսարանին՝ արտաբյուջեն էլ հետը, պետբյուջեից 4 միլիարդ գումար է  տրվում, միայն Գյումրի քաղաքին երկու միլիարդ գումար է տրվում դոտացիա. 157.000 բնակչության մասին  է խոսքը: Այդ քաղաքն ընդհանրապես ի՞նչ պետք է անի, եթե պետական մոտեցում չկա, որ հստակ ասվի՝ այստեղ այսքան աշխատատեղ պետք է ստեղծվի: Այս քաղաքը աղետ է տեսել, և աշխարհում չկա մի երկիր, որտեղ աղետ տեսած քաղաքի հարկերը չկրճատեն և ազատ տնտեսական գոտի չստեղծեն: Երևանի վրա այդքան կենտրոնանալ և այսքան սիրել Երևանը… գյումրեցիները երբ պանելների տակից դուրս էին գալիս, հարցնում էին՝ ծո, խոմ Երևանին բան չի՞ եղել: Մենք սիրում ենք մեր մայրաքաղաքը, բայց ասում ենք՝ եղբայրներ, մեռնում է մեր քաղաքը, եղբայրներ, քույրեր, տեր եղեք, շարժվեք տեղից, ուզում եք առանց Գյումրիի հանրապետություն, տեսեք… Հասկացեք, Երևանում նոր թաղամաս մի կառուցեք, գործարանները բերում դնում եք Երևանի կենտրոնում, անասնապահությունը՝ նույնպես Երևանում:

– Հիմա կառավարությունը, վարչապետը պետք է փոխվե՞ն:

– Միայն վարչապետով գարուն դուրս չի գա: Պետք է ամբողջ ՀՀ-ի և՛ իշխանության, և ՛ ընդդիմության մեջ մտնի մի բան. մեզ պե՞տք է երկրորդ քաղաք՝ 100-150.000-անոց բնակչությամբ, թե՞ ոչ: Այդքան բան պետք է հասկանանք. եթե պետք չի, մենք էլ թողնենք գնանք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում