ՏՏ ոլորտը վնաս է հասցնում բնական գիտությունների ոլորտին։ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2016թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը։
Նախարարը բացատրեց, որ ՏՏ ոլորտի համար, ըստ էության, բարձր պատրաստվածություն չի պահանջվում, բայց աշխատավարձը բարձր է:
«Այստեղ բնական գիտությունից են գալիս, որ լավ մասնագետ են դառնալու, բայց իջնում են այդ ավելի ցածր մակարդակին և համեմատաբար ցածր որակավորման աշխատանք են կատարում, որովհետև աշխատավարձը բարձր է: Մենք պետք է մոտիվացիան ստեղծենք բնական գիտության աշխատաշուկայում»,-ասաց նա:
Լուսանկարը՝ Photolure-ի