Friday, 24 07 2026
12:50
Զելենսկին հուլիսի 28-ին կհանդիպի Թրամփի հետ. DW
Հատուկ տիկնիկներ՝ երեխաների հարցաքննությունն առավել արդյունավետ կազմակերպելու համար
Պացանն ասաց՝ պացանն արեց. Լավրովը
Վթարի հետևանքով Արմավիրում ջուր չի լինի
12:10
Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմ
Կասպից ավազանը ռազմականանում է
Նոր հարձակումներ Wildberries-ի պահեստների վրա
Թերլիցքավորման համար «Կարս» ՍՊԸ-ի լցակայանում փակցվել է նախազգուշացնող պաստառ
Ռուսաստանը սահմանափակում է Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը
Հիմնանորոգվում է Հացիկով անցնող 3.5կմ երկարությամբ ավտոճանապարհը
11:10
Արաղչին նախազգուշացրել է ԱՄՆ-ի կողմից իրանական ակտիվների բռնագրավման հետևանքների մասին
Ինչպե՞ս պաշտպանել մաշկը շոգ եղանակին. ԱՆ-ի խորհուրդները
10:50
Թրամփը հայտարարել է, որ նավերին հասցված վնասը կփոխհատուցվի ԱՄՆ-ում պահվող իրանական սառեցված ակտիվների հաշվին
Քաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ Ճանապարհային ոստիկանության անունից. Կիբեռոստիկանություն
Լայնածավալ հոսանքազրկում Վրաստանում. Թբիլիսին մնացել է առանց էլեկտրականության
Ուկրաինական ԶՈՒ-ն հարվածել է Wildberries-ի՝ Սանկտ Պետերբուրգի և Սիմֆերոպոլի պահեստներին
Հայտարարություն. 1in.am
09:50
Թրամփը նոր մաքսատուրքեր է սահմանում
«Արև Արենա» ամառային ճամբարը համախմբել է շուրջ 260 երեխաների
Վաշինգտոնը 3 փուլ է նախատեսել ԹՐԻՓՓ-ի համար. Բաքուն մտահոգ է
Սպասվում է կարճատև անձրև
09:10
ԱՄՆ-ի և Իրանի շարունակական հարվածների ֆոնին Թրամփը հայտնել է, որ առայժմ չի բանակցի նոր հրադադարի շուրջ
Իրանում կան «ռուսական եղանակ նվագող» շրջանակներ, որոնց նյարդայնացնում է TRIPP-ը
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջեի եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 14.7 տոկոսով կամ 210.1 մլրդ դրամով. ֆինանսների նախարարություն
Ոստիկանությունը հատուկ միջոցառումներ է իրականացրել․ հայտնաբերվել են հետախուզվողներ, ապօրինի պահվող զենք-զինամթերք, թմրամիջոցներ
08:30
Նավթի գներն աճել են – 23/07/26
ՄԻՊ-ն ամփոփել է Սյունիքի մարզին վերաբերելի` մարդու իրավունքներին առնչվող հավաքագրված խնդիրները, քննարկել դրանց լուծման առաջարկները
60 տոկոսով նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ Արփինե Սարգսյանն Արարատի մարզում ամփոփել է առաջին կիսամյակի աշխատանքը
Ռուս-ադրբեջանական տարաձայնությունները հրապարակայնացման ենթակա չե՞ն
Լարսը բաց է

ՍԴ-ն կայացրած լավ որոշումներ ունի, և ակնկալում ենք, որ դիմումն ամբողջությամբ բավարարվի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

– Պարոն Մարուքյան, «Ելքը» և «Ծառուկյան» դաշինքը դիմել են Սահմանադրական դատարան՝ վիճարկելով Վանաձորում անցկացվող ավագանու նիստերի օրինականությունը։ Ի՞նչ ակնկալիքներ ունեք Սահմանադրական դատարանից՝ հաշվի առնելով նախկինում կայացրած որոշումների փորձը։

– Մենք ակնկալում ենք, որ դիմումն ամբողջությամբ պետք է բավարարվի։ Դատարանն ունի նաև լավ որոշումներ՝ չեմ մոռացել Կուտակային կենսաթոշակների մասով որոշումը, սոցիալական քարտերի հետ կապված որոշումը։ Դատարանն ունի հնարավորություն լավ որոշում կայացնելու։ Ես այն կարծիքին չեմ, որ անհնար է, բայց դատարանը լավ որոշումներ միշտ կայացրել է փաստերի ճնշման ներքո։ Որքան ուժեղ լինեն փաստերը, այնքան ավելի հեշտ կլինի ակնկալել այնպիսի որոշում, որը իրավիճակ կփոխի։ Տվյալ պարագայում սույն գործով փաստերը անհերքելի են, անհնար է  դրանք մի կողմ դնել ու քննարկման առարկա չդարձնել։

– Մամիկոն Ասլանյանը հղում է անում ՏԻՄ օրենքի 64-րդ հոդվածին և ասում, որ նիստերն իրավազոր են հենց այդ դրույթին համապատասխան։

– Մենք ասում ենք, որ այդ օրենքը հակասում է  Սահմանադրությանը, և ասում, որ այդ դրույթն իր մեկնաբանությամբ սխալ է։ Միայն իրենք են այդպես մեկնաբանել, ու առաջին անգամ կիրառվում է Վանաձորում։ Մենք չենք ուզում, որ դա դառնա պրակտիկա ու վաղը մյուս օրը այդ մեկնաբանությամբ  կիրառվի նաև Գյումրիում կամ Երևանում։

– ՍԴ դիմելու մասով համաձայնության եք եկել «Ծառուկյան» դաշինքի հետ. սա կարո՞ղ է խորհրդարանում ընդդիմության համագործակցության նախադեպ լինել։

– «Ծառուկյան» դաշինքն ինչ-որ իմաստով շարունակում է ԲՀԿ-ին։ Մենք տեղական մասով համաձայնություն ունենք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ, իրենք ևս մինչ այսօր շարունակում են բոյկոտել Վանաձորի ավագանու նիստերը՝ բնականաբար, ես ակնկալում էի, և այդպես էլ եղավ, ԲՀԿ-ն  աջակցեց  դիմումը ՍԴ ներկայացնելու գործին։ Մենք հավաքել ենք ավելի շատ ստորագրություն, քան պետք էր։

Մենք ի սկզբանե ասել ենք, որ խորհրդարան գալուց հետո պատրաստ ենք համագորածցել, եթե վաղը-մյուս օր որոշենք «Քննիչ հանձնաժողով» ստեղծել խորհրդարանում՝ էլի «Ծառուկյան» դաշինքի անդամների ստորագրություններն են անհրաժեշտ լինելու։

– ՍԴ որոշումից կախվա՞ծ է լինելու արդյոք Վանաձորում բոյկոտի շարունակությունը։

– Միանշանակ, այո՛, որովհետև Սահմանադրական դատարանի որոշումից հետո մենք կունենանք իրավիճակ և կգործենք ըստ այդ իրավիճակի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում