Դերասանուհի Նատալի Փորթմանը 7 մլն դոլարով տուն է ձեռք բերել Սանտա-Բարբարայի խաղաղօվկիանոսյան ափին։
Տունն ունի 4 ննջասենյակ և 5 սանհանգույց, բաց և փակ հյուրասենյակներ, տերաս՝ դեպի օվկիանոս բացվող տեսարանով։
Տունն ունի հարմարավետ կյանքի համար անհրաժեշտ ամեն բան։
«Խելացի» տանը տեղադրված են հարյուրավոր ցուցիչներ, որոնք արձագանքում են ցանկացած գործողության։













































