Saturday, 25 07 2026
15:10
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել
Ադրբեջանը «ռուսաստանյան նավթ է արտահանում»
14:50
Tesla-ի շահույթը նվազել է
Վթարային ջրանջատում Արտաշատ քաղաքում
14:30
Եվրոպայում օգոստոսի սկզբին սպասվում է հերթական ջերմային գմբեթը
Առկա է անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
14:10
Գիտնականները գնահատել են Երկրի վրա ծառերի ընդհանուր թիվը
Բացահայտվել է Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորվածներ
13:50
Մադրիդում անտառային հրդեհների պատճառով տարհանվել են ՆԱՍԱ-ի աշխատակիցները
Հայաստանից արտահանումն աճել է․ առաջին կիսամյակի ցուցանիշները
Վրաստանի տարածքում Էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
10 նոր սերնդի աղբատար մեքենաներ՝ Երևանի աղբահանության համակարգում․ Տիգրան Ավինյան
40 տուժած. Թուրքիայում մարդատար ավտոբուս է շրջվել
Անի Հովսեփյանը 3-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում
12:50
Ռումինիայի նախագահը հայտարարել է երկրի օդային տարածքում նոր ԱԹՍ-ի խոցման մասին
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
12:30
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
12:20
Անտոնիու Գուտերեշը ժամանել է Սիրիա
Որն է այս տարվա կլիմայական առանձնահատկության պատճառը․ Գագիկ Սուրենյան
Եկատերինբուրգում ԱԹՍ-ն հարվածել է Wildberries-ի պահեստի ուղղությամբ
11:40
Վլադիմիր Հակոբյանը` ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
11:30
Նավթի գները նվազել են – 24/07/26
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է․ 1 ժամ non-stop երաժշտություն
Վրաստանում 2-րդ օրն անընդմեջ տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի համատարած անջատում
Կանանց գումարտակի զինծառայողների հերթապահությունն ամրացված շրջաններից մեկում․ ՊՆ
10:50
Իսպանիայի չեմպիոնական պարգևը հարկվելու է 15 մլն դոլարով
Տեղումներ չեն սպասվում
Մոսկվան շարունակում է Հայաստանը համարել իր հենարանը Հրվ Կովկասում
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում

Թրամփը բաց է թողել դուռը ավելի ագրեսիվ Ռուսաստանի համար. պրոֆեսոր Փոլ Բեք

Թեև նախընտրական շրջանում Ռուսաստանի հետ Թրամփի հնարավոր կապերի և ընտրական գործընթացին Ռուսաստանի հնարավոր միջամտության հարցերը շարունակում են լուրջ խնդիրներ առաջացնել ԱՄՆ նախագահի համար, վերջինս, միևնույն է, լավ է տրամադրված Ռուսաստանի հանդեպ և ուզում է բարելավել հարաբերություններն այդ երկրի հետ: Սրանից կարելի է եզրակացնել, որ Թրամփը չի վիճարկելու Ռուսաստանի քաղաքականությունը և նույնիսկ ռազմատենչ գործողությունները հարակից երկրներում՝ ներառյալ Կովկասի տարածաշրջանը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Օհայո նահանգի համալսարանի պատվավոր պրոֆեսոր, քաղաքագետ Փոլ Բեքը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ քայլեր պիտի սպասենք Թրամփի վարչակազմից Հարավային Կովկասի ուղղությամբ և, մասնավորապես, Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում:

«Թեև Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) և Կոնգրեսի հետաքննությունները՝ կապված ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության և Ռուսաստանի հետ Թրամփի ընտրարշավի հնարավոր կապերի հետ, շարունակում են լուրջ խնդիրներ առաջացնել Թրամփի համար, նա, միևնույն է, լավ է տրամադրված Ռուսաստանի հանդեպ և ուզում է ավելի լավ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ: Հավանաբար սա նշանակում է, որ նա չի վիճարկելու Ռուսաստանի քաղաքականությունը տվյալ տարածաշրջանում և չի դիմադրելու Ռուսաստանի ավելի ռազմատենչ գործողություններին: Կարծում եմ, որ Թրամփը բաց է թողել դուռը ավելի ագրեսիվ Ռուսաստանի համար՝ վերջինիս սահմաններում և այդ սահմաններից դուրս»,- նշեց պրոֆեսորը:

Այնուամենայնիվ, Փոլ Բեքը կարծում է, որ դեռ շատ վաղ է խոսել Թրամփի նկատմամբ իմփիչմենթի գործընթաց սկսելու մասին, այդ հարցը չի հասունացել. «Դա տեղի կունենա միայն այն դեպքում, եթե Կոնգրեսի հանրապետականները որոշեն, որ իրենց քաղաքականությունը և գաղափարական շահերը կվնասվեն Թրամփի նախագահության հետևանքով: Թրամփի և Ռուսաստանի հնարավոր կապի խնդիրը, որն այժմ հետաքննության տակ է, կարող է նրանց հանգեցնել նման տեսակետի, բայց առայժմ այդ խնդրի մասին հնչում են միայն հարցեր, և չկան վերջնական ու սպառիչ պատասխաններ»:

Թրամփի քայլերը արտաքին քաղաքականության ոլորտում, օրինակ՝ ամերիկյան հրթիռային հարվածները սիրիական ավիաբազային կամ ռազմական գործողությունները մերձավորարևելյան այլ երկրներում, բանակցությունները դաշնակից պետությունների հետ որքանո՞վ են փոխել հանրային կարծիքը Միացյալ Նահանգներում նախագահի մասին: Պատասխանելով հարցին՝ Փոլ Բեքը նշեց. «Որոշ գործողություններ, օրինակ՝ Սիրիայի հարցում, ստացան հանրային աջակցություն: Որոշ հայտարարություններ առևտրի և ՆԱՏՕ-ի ծախսերի մասին ևս աջակցություն ստացան հանրության կողմից: Բայց ավելի խոր ռազմական ներգրավումը անհանգստացնում է ամերիկացիներին: Իսկ իր վարկանիշն ընդհանրապես ցածր է»:

Քաղաքագետի խոսքով՝ Թրամփի օտարերկրյա առաջին շրջագայության առաջին մասը՝ դեպի Սաուդյան Արաբիա, Իսրայել և Վատիկան, դրական է գնահատվել Միացյալ Նահանգներում, իսկ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Բրյուսելում և Մեծ յոթյակի հանդիպումները Սիցիլիայում՝ ավելի բացասական:

«Արտաքին քաղաքականության շատ ամերիկացի փորձագետներ պարզապես տարակուսած են ՆԱՏՕ-ի հանդեպ Թրամփի հանձնառության աստիճանով և զարմացած, թե ինչո՞ւ է նա այդքան վատ վերաբերվում Միացյալ Նահանգների երկարաժամկետ դաշնակիցներին»,- ավելացրեց Փոլ Բեքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում