28-ամյա կոլումբուհին 100 դոլար արժողությամբ 90 թղթադրամ է կերել, որպեսզի բաժին չհանի իր նախկին զուգընկերոջը: Այս մասին տեղեկացրել է Սանտանդերի դատախազությունը:
Կինը իր քաղաքացիական ամուսնուց բաժանվելուց հետո պատրաստվել է մեկնել Պանամա՝ ապրելու: Իրենց համատեղ կյանքում կուտակած խնայողությունը նա որոշել է պարզապես ուտել, որպեսզի չկիսի նախկին զուգընկերոջ հետ:
Արդյունքում կինը հայտնվել է հիվանդանոցում. բժիշկները նրա օրգանիզմից հանել են թղթադրամները: Կինը դժգոհել է, որ միայն 5,7 հազար դրամն է հաջողվել անվնաս դուրս բերել, մնացածը ստամոքսում գտնվելուց «փչացել են»:








































