Համացանցում հայտնվել է 45 մետր բարձրությամբ հսկայական այսբերգի տեսանյութը: Այսբերգը, որն ավելի մեծ է, քան այն, ինչին 1912 թվականին բախվել էր լեգենդար «Տիտանիկ» նավը, հասել է կանադական Նյուֆաունդլենդ կղզու Ֆերիլենդ գյուղի ափերին, հայտնում է newsyou.info-ն:
Այդ տեսարանը դիտելու և լուսանկարելու են գնացել տասնյակ զբոսաշրջիկներ:









































