Ամերիկացի դերասանուհի Նատալի Փորթմանը դուստր է ունեցել։ Այս մասին հայտնում է People-ը՝ հղում անելով դերասանուհու պաշտոնական ներկայացուցչին։
Աղջնակը Փորթմանի և Բենջամին Միլպիեի երկրորդ երեխան է։
Ամալիան լույս աշխարհ է եկել փետրվարի 22-ին։ «Մայրն ու երեխան երջանիկ են ու առողջ»,-ասել է դերասանուհու ներկայացուցիչը։
2011 թվականին զույգն ունեցել էր իր առաջնեկին։ Որդուն անվանակոչել էին Ալեֆ։
Փորթմանն ու Միլպիեն ծանոթացել են 2009 թվականին «Սև կարապ» ֆիլմի նկարահանումների ժամանակ, որում դերակատարման համար Փորթմանը ստացել է իր կարիերայի առաջին «Օսկարը»։ Միլպիեն ֆիլմի վրա աշխատել է որպես պարուսույց։








































