Monday, 13 07 2026
Տիգրան Մկրտչյանն ու Իգլի Հասանին քննարկել են հայկական արտադրանքի՝ Ալբանիայի և Արևմտյան Բալկանների շուկաներ արտահանման հնարավորությունները
Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է. Սարգիս Խանդանյանը՝ դեսպան Իմանբաևին
Դեսպան Մկրտչյանն ու Ալբանիայի ենթակառուցվածքների և էներգետիկայի փոխնախարարն անդրադարձել են էներգետիկայի ոլորտին առնչվող հարցերի
Ստեղծվել է հայերեն ժեստերի լեզվով բնապահպանական առաջին բառարանը
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
Վարդավառի տոնակատարություններն անցել են առանց լուրջ միջադեպերի. ՆԳՆ ոստիկանություն
00:07
Զելենսկին պարգևատրել է Մակրոնին
Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է ԵՄ գործընկերության առաքելությունը. ԱԳՆ
Պերֆորատորով աշխատելիս տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Գրանցվել է աշխարհի 2026թ․ ամենաբարձր ջերմաստիճանը
Մեկնարկել է «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը
00:02
Վրաստանի հարցում ԵՄ-ն ցանկանում է աջակցել ժողովրդին, ոչ թե կառավարությանը․ Կալաս
00:01
ԵՄ-ն քննարկում է իսրայելական ապօրինի բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու տարբերակները
ԿԳՄՍՆ-ն 2027 թվականին հնագիտական պեղումներ կիրականացնի Արտավազավանքում, որից հետո համալիրը կվերականգնվի
00:00
Հորմուզի նեղուցով նավարկությունը պետք է լինի անխոչընդոտ․ Կալաս
23:59
Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հրաժարականի դիմում է ներկայացրել Գերագույն ռադա
23:58
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ սահմանել է նոր պատժամիջոցների փաթեթ․ Կալասը խոսել է աննախադեպ մասշտաբի մասին
23:57
ԵՄ նոր առաքելությունը ՀՀ-ում կաջակցի կիբեռսպառնալիքների, ապատեղեկատվության և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարում․ Կալաս
Ելենա Վարդազարյանը նշանակվել է Օպերային թատերախմբի ղեկավար-գլխավոր կոնցերտմայստեր
Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քվեարկությունը. JNS
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ
«Դավիթ 77» ընկերության արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
Նախադպրոցական հաստատությունների մանկավարժների տարակարգի հավելավճարները նախատեսվում է բարձրացնել մինչև 138 հազար դրամ
Երևանում վարչական շրջանների նոր ղեկավարներ են նշանակվել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
Միջազգային փորձագետները գնահատել են ՀՀ-ի անասնաբուժական լաբորատորիաների կարողությունները
2025-ի ընթացքում ՊԵԿ-ը հարկային մարմին-հարկ վճարող քննարկումների շրջանակում գույքագրել է մի շարք խնդիրներ. դրանց զգալի մասը կանոնակարգվել է
22:50
Հութիները մեղադրել են Սաուդյան Արաբիային Սանայի օդանավակայանը ռմբակոծելու համար և պատասխան հարված են խոստացել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
22:30
Հորմուզի նեղուցը բաց կմնա՝ Իրանի հետ կամ առանց նրա. Թրամփ

ՍԴՀԿ Սփյուռքի կառույցները առաջիկա ընտրություններին թիկունք կկանգնեն «Ծառուկյան» դաշինքին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՍԴՀԿ Ֆրանսիայի վարչության ատենապետ Գևորգ Սաչլյանը: Մեկ շաբաթ առաջ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Նարեկ Գալստյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հանդիպել են Գագիկ Ծառուկյանին և միանում են նրա նախաձեռնած լայն դաշինքին:

– Պարոն Սաչլյան, առաջիկա խորհրդարանական ընտրություններին ՍԴՀԿ-ն կմասնակցի «Ծառուկյան» դաշինքով: Արդյոք Ֆրանսիայի Ձեր վարչությունը խնդիր չի՞ տեսնում ընտրություններին մասնակցելու այս ձևաչափի հետ կապված:

– ՍԴՀԿ-ն, լինելով քաղաքական ուժ, նպատակ ունի ժողովրդին առաջարկել ընկերային և հասարակական ծրագրեր: Եվ ուրեմն շատ բնական եմ համարում ՍԴՀԿ-ի մասնակցությունը երկրի քաղաքական կյանքում ընտրական գործընթացների միջոցով: Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի լայն դաշինքին, անշուշտ, դեռևս ՍԴՀԿ-ի հետ բանակցությունների փուլում են, բայց կարծում եմ, որ այն դաշինքը, որը պատրաստ է ընդունել ՍԴՀԿ-ի գաղափարախոսությունը և ծրագրերը, որոնք վերաբերում են ընկերային առաջարկներին, ընդունելի և  ողջունելի է: Իսկ թե ինչ վերջնական տեսք կունենա այդ դաշինքը՝ անշուշտ, կտեսնենք առաջիկայում:

– ՍԴՀԿ-ն, օրինակ, 2008-ին ընդդիմություն էր, մարտի 1-ին ժողովրդի կողքին էր մինչև 2010 թվականը: Նախկին քաղաքական կուրսից 180 աստիճան շրջադարձային չե՞ք համարում այս դաշինքը:

– Կուսակցությունն ունի իր ծրագրերը, որոնք առաջարկում է, իսկ այն քաղաքական ուժերը կամ դաշինքները, որոնք կկիսեն այդ գաղափարները, Հնչակյան կուսակցությունը կմիանա: Նախևառաջ Հնչակյան կուսակցությունը ինքնուրույն ուժ է, ունի իր ծրագիրը, իր առաջարկները, մտքերը: Եվ որ ուժերը հետևեն այդ գաղափարներին և աջակցեն՝ Հնչակյան կուսակցությունը կունենա իր ասելիքը, իր ձայներով կուսակցությունը կմիանա:

– Մի՞թե կարծում եք՝ Ծառուկյանը հետևելու է ՍԴՀԿ գաղափարներին, ծրագրերին և դրանք կյանքի կոչելու ուղղությամբ քայլեր կանի: Շատերի բնորոշմամբ՝ օլիգարխները հավաքվում են «Ծառուկյան» դաշինքում, այդ դեպքում ի՞նչ գործ ունի այնտեղ ՍԴՀԿ-ն:

– Յուրաքանչյուր քաղաքական գործիչ կամ դաշինք կարիք ունի տարբեր ոլորտներում ունենալու պլատֆորմ: Եթե դաշինքում ընկերային, ժողովրդային, ընկերվար գաղափարները Հնչակյան կուսակցությունն ինքն ամբողջացնի, և  այդ դաշինքն ընդունի կուսակցության առաջարկած մտքերը՝ ինչո՞ւ ոչ: Ես որևէ արգելք և խոչընդոտ չեմ տեսնում: Կարևորը քաղաքական կամք ունենալն է և աշխատելը, որ այդ ծրագրերը կյանքի կոչվեն՝ ապահովելով ժողովրդին ընկերային և ժողովրդավար մթնոլորտ:

– Կարծում եք՝ «Ծառուկյան» դաշինքը մինչև վե՞րջ կգնա՝ հաշվի առնելով երկու տարի առաջ տեղի ունեցածը:

– Գիտեք, քաղաքականությունը ոչ ճշգրիտ գիտություն է, տվյալներն ամեն րոպե փոփոխվում են: Եվ քաղաքական գործչի պատասխանատվությունն է հետևել այդ փոփոխություններին,  հետևելով՝ ճշգրիտ դատել և որոշումներ կայացնել: Երկու տարի առաջ քաղաքական կացությունը և ներկա կացությունը տարբեր են, խոհեմ քաղաքական գործիչը կայացնում է իր որոշումները և հստակեցնում իր անելիքները:

– Կարծո՞ւմ եք՝ձեր կուսակցությունը եթե առանձին մասնակցեր, նվազագույն անցողիկ շեմը չէ՞ր կարողանա հաղթահարել: Այսինքն՝ ռեալ գնահատե՞լ եք ձեր հնարավորություննե՞րը:

– Գիտեք, ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ ծրագիր եք ներկայացնում, և այդ գաղափարներն իրականացնելու համար ինչ միջոցներ կան ընտրված: Այսինքն՝ երբ միտքը, ծրագիրը, միջոցը միանան իրար, բոլոր հարցերը կհարթվեն: Մեկ անգամ կուսակցությունը մասնակցեց ընտրություններին առանձին իր ցուցակով: Դժբախտաբար, արդյունքները գոհացնող չէին այլ պատճառներով: Հիմա  քանի որ ընտրությունները որոշված են ապրիլի 2-ին, և կուսակցությունը, անշուշտ, ուսումնասիրել է մեր կուսակցության հայաստանյան անդամների առաջարկները, կարծում եմ՝  Հնչակյան կուսակցությունը պետք է անպայման մասնակցեր ընտրություններին, իսկ թե ինչ  կերպ՝ դաշինքով, թե առանձին ցուցակով, կարծում եմ՝ սա Հայաստանի վարչության որոշումն է, և մենք էլ Սփյուռքից պետք է կարողանանք թիկունք կանգնել իրենց որոշումներին:

– Ձեր բոլոր կառույցները համակարծի՞ք են այս ձևաչափով ընտրություններին մասնակցելուն:

– Անշուշտ:

– Իսկ ի՞նչ սպասումներ կան առաջիկա խորհրդարանական ընտրություններից:

– Ժողովուրդն ինչպես որոշեց, այդպես էլ կլինի, քանի որ ընտրությունները ժողովրդի համար են, և ժողովուրդն ինքն  է որոշում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում