Հիլարի Քլինթոնը Նյու-Յորքում քվեարկել է ԱՄՆ նախագահական ընտրություններում, հաղորդում է CNN-ը։ նախագահի դեմոկրատ թեկնածուին ուղեկցել է նրա ամուսիը՝ Բիլ Քլինթոնը։
«Կփորձեմ անել ամեն ինչ երկրի բարօրության համար, եթե բավականին հաջողակ լինեմ, որ հաղթեմ այսօր»,-հայտարարել է նա։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի շուրջ 17 նահանգներում արդեն մեկնարկել են նախագահական ընտրությունները։ Ավելի քան 45 միլիոն ամերիկացի օգտվել է արտահերթ քվեարկելու իրավունքից։









































