Saturday, 25 07 2026
15:10
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել
Ադրբեջանը «ռուսաստանյան նավթ է արտահանում»
14:50
Tesla-ի շահույթը նվազել է
Վթարային ջրանջատում Արտաշատ քաղաքում
14:30
Եվրոպայում օգոստոսի սկզբին սպասվում է հերթական ջերմային գմբեթը
Առկա է անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
14:10
Գիտնականները գնահատել են Երկրի վրա ծառերի ընդհանուր թիվը
Բացահայտվել է Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորվածներ
13:50
Մադրիդում անտառային հրդեհների պատճառով տարհանվել են ՆԱՍԱ-ի աշխատակիցները
Հայաստանից արտահանումն աճել է․ առաջին կիսամյակի ցուցանիշները
Վրաստանի տարածքում Էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
10 նոր սերնդի աղբատար մեքենաներ՝ Երևանի աղբահանության համակարգում․ Տիգրան Ավինյան
40 տուժած. Թուրքիայում մարդատար ավտոբուս է շրջվել
Անի Հովսեփյանը 3-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում
12:50
Ռումինիայի նախագահը հայտարարել է երկրի օդային տարածքում նոր ԱԹՍ-ի խոցման մասին
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
12:30
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
12:20
Անտոնիու Գուտերեշը ժամանել է Սիրիա
Որն է այս տարվա կլիմայական առանձնահատկության պատճառը․ Գագիկ Սուրենյան
Եկատերինբուրգում ԱԹՍ-ն հարվածել է Wildberries-ի պահեստի ուղղությամբ
11:40
Վլադիմիր Հակոբյանը` ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
11:30
Նավթի գները նվազել են – 24/07/26
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է․ 1 ժամ non-stop երաժշտություն
Վրաստանում 2-րդ օրն անընդմեջ տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի համատարած անջատում
Կանանց գումարտակի զինծառայողների հերթապահությունն ամրացված շրջաններից մեկում․ ՊՆ
10:50
Իսպանիայի չեմպիոնական պարգևը հարկվելու է 15 մլն դոլարով
Տեղումներ չեն սպասվում
Մոսկվան շարունակում է Հայաստանը համարել իր հենարանը Հրվ Կովկասում
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում

«Վանաձոր» ՔԿՀ աշխատակցուհուն մեղադրանք է առաջադրվել քաղաքացու առևանգման և նրանից գումար շորթելու համար

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայող Քրիստինե Հովհաննիսյանը առևանգել է քաղաքացի Քնարիկ Աբրահամյանին ու վերջինիցս գումար շորթել: Այս մասին տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից:

Մասնավորապես՝ կատարված նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ քաղաքացի Քնարիկ Աբրահամյանը 2016թ. ապրիլի 25-ին հանդիպել է իր ծանոթ Նարեկ Օհանյանի կնոջ՝ ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակից Քրիստինե Հովհաննիսյանի հետ, վերջինիս հրավերով նստել է նրա մեքենան, ով անմիջապես փակել է մեքենայի դռները և վարել ամայի տարածք:

Այնուհետև Քրիստինե Հովհաննիսյանը մեղադրել է Քնարիկ Աբրահամյանին իր ամուսնու հետ սեռական հարաբերություն ունենալու, նրան սեռական հիվանդությամբ վարակելու և նրա միջոցով իրեն ևս վարակելու մեջ ու բուժման ծախսերի համար բռնության գործադրման սպառնալիքով պահանջել է 100 հազ. ՀՀ դրամ: Գումարը սակարկելուց և 30 հազ. ՀՀ դրամ ստանալուց հետո միայն «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցը Ք. Աբրահամյանին թույլ է տվել իջնել մեքենայից ու հեռանալ:

Հիշյալ հանցավոր արարքները կատարելու համար ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայող Քրիստինե Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ և 182-րդ հոդվածների 1-ին մասերով:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործի նախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում