Friday, 24 07 2026
00:15
Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը
Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
23:45
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios
Սիսավան գյուղում կառուցվում է ոչ տիպային դպրոց
23:15
ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
22:45
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Կարմիր կամուրջ
22:15
Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել
22:00
Ապագա չկա՞ Թուրքիայում․ Էրդողանի իշխանությունն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում
Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն
ՌԺԴ֊ի խնդիրը պետք է լուծվի. հակառակ դեպքում դա կսպառնա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
20:50
Ծինփինը և Պուտինը խոստացել են զենք չմատակարարել Իրանին․ Թրամփ
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
ՍԱՏՄ-ն կստուգի սուր աղիքային վարակի դեպքի սննդամատակարարներին
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն
Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների խանութներում
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել
19:10
Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով
Բյուրեղավանում 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ
18:50
Իրանը հայտարարել է արաբական երկրներում ԱՄՆ օբյեկտների վրա նոր հարձակումների մասին
Որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
18:30
Լավրովը և Վան Ին քննարկել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունները և ուկրաինական ճգնաժամը

Գողերին հանգստացնում են

Կառավարության նիստում նախարարներն են եղել՝ վարչապետը դիմել է նախարարներին, լիներ հանրությունը՝ հանրությանը կդիմեր՝ հայտարարել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ մեկնաբանելով «պրիմիտիվ գողությունը» դադարեցնելու վերաբերյալ վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունը, որ հնչել էր կառավարության նախորդ նիստում:

Վահրամ Բաղդասարյանն ասել է, որ գողությունը մարդկության հետ եկել է, մարդկության հետ էլ կվերանա: Այսինքն՝ ինչ է ասում ՀՀԿ խմբակցության ղեկավարը. ասում է, որ անհանգստանալ պետք չէ, և Կարեն Կարապետյանի հայտարարությունը մարդկության հետ եկած ու գնացող մի հայտարարություն է, որը բոլորովին չի նշանակում, թե գողությունը սահմանափակելու են և գողերին պատժեն: Այլ կերպ ասած՝ ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը պարզապես հանգստացնում է գողերին, որոնք կարող էին, իհարկե, անհանգստացած լինել Կարեն Կարապետյանի հայտարարությունից:

Իհարկե, նման հայտարարություններ շատ են տեսել նրանք, որոնք զբաղվում են պրիմիտիվ գողություններով, սակայն ամեն մի նոր հայտարարության դեպքում, իհարկե, միշտ էլ վտանգ կա, որ մեկ էլ տեսար այդ հայտարարությունը տարբերվի նախորդներից իր գործնականությամբ: Իսկ եթե գողերը անհանգստանան, ապա դա, բնականաբար, ինքնըստինքյան ենթադրելու է իշխանության համակարգի անհանգստություն, քանի որ այդ համակարգը գողության վրա հիմնված համակարգ է: Ահա թե ինչու Վահրամ Բաղդասարյանը, օգտվելով առիթից, հանգստացնում է բոլորին՝ ակնարկելով, որ Կարեն Կարապետյանի հայտարարությունը ոչնչով չի տարբերվելու նախորդներից, և բոլորը կարող են հանգիստ լինել:

Բնականաբար, Կարեն Կարապետյանն ինքը չէր կարող մի կողմից՝ անհանգստացնել, մյուս կողմից՝ հանգստացնել գողերին՝ ասելով, որ ժանրի կանոններն են պահանջում անել նման հայտարարություններ նոր նշանակված լինելու պարագայում՝ հասարակության վրա ազդեցություն թողնելու համար: Այդ պատճառով էլ ՀՀԿ-ում հստակ բաշխված են դերերը, և Կարեն Կարապետյանը՝ անհանգստացնում, իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավարն էլ հանգստացնում է բոլորին՝ հասկացնելով, որ իրականում գողությունների դեմ ոչ մի լուրջ պաքար էլ չի կարող լինել:

Ինչպե՞ս լինի, եթե մարդկության հետ եկել է, մարդկության հետ էլ կգնա գողությունը: Այդ դեպքում կստացվի պայքար մարդկության դեմ: Այսինքն՝ մարդկության հետ եկած և մարդկության հետ գնալիք բանի դեմ պայքարելու համար պետք է մարդկության դեմ պայքարել: Ու կստացվի, որ գողությունը վերացնելու համար պետք է վերացնել մարդկությունը: Դե, հո չի՞ կարող նոր վարչապետը մարդկությունը վերացնել՝ բառի բուն և պատկերավոր իմաստներով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում