ԴԱԻՇ-ի հավաքագրողը փորձել է համոզել իսլամ ընդունած բրիտանացի նախկին մոդել Քիմբերլի Մայներսին դառնալ իր «ջիհադի հարսնացուն», հայտնում է The Telegraph-ը:
Մայներսի շփումը Աբու Ուսամա ալ Բրիտանի անունով հավաքագրողի հետ բացահայտել է Մեծ Բրիտանիայի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի ստորաբաժանումը, ովքեր աղջկանից պահանջել են դադարեցնել ծայրահեղական գործունեությունը:
Մայներսը հայտարարել է, որ նամակագրություն է սկսել ալ Բրիտանիի հետ մի ամիս առաջ, ով առաջարկել է ինչքան հնարավոր է շուտ մեկնել Իրաք կամ Սիրիա: Նախկին մոդելը հրաժարվել է դառնալ «ջիհադի հարսնացու», քանի որ չի ընդունում գլխատումները: «Սակայն ինձ շատ են հետաքրքրում նման մեկնումները՝ բարեգործական գործունեություն անցկացնելու համար»,- հայտարարել է նա:
The Sun-ի հաղորդագրությամբ՝ Մայներսը իսլամ է ընդունել հոր մահից հետո և սկսել է հետաքրքրվել Սիրիայի պատերազմով: «Նրանք ասացին, որ զբաղվում են դրանով, որպեսզի պաշտպանեն կրոնը: Ես չսկսեցի վերլուծել, և այժմ անախորժություններ ունեմ»,- ասել է նախկին մոդելը:













































