35-ամյա Բրիթնի Սփիրսը արժանացել է բացառիկ պատվի՝ նրա կյանքի մասին կնկարահանվի ֆիլմ: Ինչպես հայտնել է Hollywood Reporter պարբերականը՝ երգչուհու կյանքի մասին երկսերիանոց հեռուստաֆիլմի նկարահանումները ծրագրված է սկսել առաջիկայում: Բրիթնին անձամբ այդ նախագծի հետ ոչ մի կապ չունի:
Ինչպես հայտարարել են պրոդյուսերական ընկերության ներկայացուցիչները՝ ֆիլմում շեշտը կդրվի երգչուհու անձնական կյանքի վրա: Խոսքը նրա 2 անհաջող ամուսնությունների և Ջասթին Թիմբերլեյքի հետ նրա սիրավեպի մասին է:
Ֆիլմը կնկարահանի ռեժիսոր Լեսլի Լիբմանը, իսկ ինչ վերաբերում է դերասանական կազմին, առայժմ միայն հայտնի է, թե ով կկատարի Բրիթնիի դերը. այն վստահել են երիտասարդ դերասանուհի Նատաշա Բասեթին:
Նախագծի վրա աշխատանքը կսկսվի հաջորդ ամիս, իսկ ֆիլմը էկրան կբարձրանա 2017 թվականին: