Tuesday, 21 07 2026
TRIPP-ի գոտում առաջին էքսկավատորի աշխատանքի մեկնարկին ռուս սահմանապահն այնտեղ պետք է չլինի
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորանշանակ վարչապետին
Թուրքիան և Իսրայելը բախման ճանապարհին են. որոշիչն Իրանի հարցն է լինելու
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
09:10
Թրամփը հայտնել է Բրիտանիայի նոր վարչապետի հետ առաջիկա հանդիպման մասին
Հայաստան֊Ռուսաստան հարաբերությունները մարգինալացել են, այդ թվում` օբյեկտիվորեն
08:50
ԱՄՆ-ը նոր հարվածներ է հասցրել Թեհրանին
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտի» կառավարիչը․ Պապոյան
08:30
Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել Կանադայից ներմուծումների նկատմամբ
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Նավթի գներն աճել են – 20/07/26
Ռուս-թուրքական «միությանը երբեք չի կարելի երբեք ասել»
Լարսը բաց է
Կդադարեցվի Կոտայքի մարզի տասնյակ հասցեների գազամատակարարումը
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
COP17-ին ընդառաջ Քննչական կոմիտեի ՊՈԱԿ-ի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը
Հանձնաժողովն ուսումնասիրում է կարկուտից տուժած բնակավայրերի վնասները
Հայաստանը նպատակ ունի COP17-ում ապահովել ներառական բանակցություններ և արդյունքահեն նախագահություն
Ձերբակալվել է թմրանյութ տեղադրող 17-ամյա պատանի․ առգրավվել է 29 փաթեթ մարիխուանա
Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
23:50
ՖԻՖԱ-ն ուսումնասիրում է Արգենտինայի հավաքականի վարքագիծը ԱԱ-2026-ի եզրափակիչից հետո
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյան
23:30
Ճապոնիայի պաշտպանության նախարարն անհրաժեշտ է համարում երկրում միջուկային զենքի հարցի շուրջ քննարկում սկսելը
Այսօր Մինաս Ավետիսյանի 98-ամյակն է
23:10
Ֆրանսիան զգուշացրել է Իրանում իր դեսպանատան աշխատակիցների ձերբակալության հետևանքների մասին
Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 825 դեպք. տուժել է 155, զոհվել՝ 18 մարդ
22:50
Հնդկաստանի Ասամ նահանգում ջրհեղեղներից տուժել է ավելի քան 170 հազար մարդ
Հայաստանն այլևս հնարավորություն ունի արտահանել ԵՄ ձուկ և ձկնամթերք. Գևորգ Պապոյան

Ավետիսյանների սպանությունը ամբողջությամբ բացահայտված չէ. ամփոփ գնահատական Պերմյակովի դատավճռին

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը օգոստոսի 23-ին հրապարակեց Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի դատավճիռը՝ վերջինիս դատապարտելով ցմահ ազատազրկման: Դատավճիռը հրապարակելիս, սակայն, չի նշվել, թե Պերմյակովը որտեղ պետք է պատիժը կրի Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչներն այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ անդրադարձան դատավճռին՝ ամփոփ գնահատական տալով դատադատավարական ընթացքին:

Դատավարության ընթացքում բաց հարցեր մնացին կամ շրջանցվեցին: Ավետիսյանների իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Սահակյանն ասաց, որ հրապարակված դատական ակտից դժգոհ են: Նա վկայակոչեց այն հանգամանքը, որ ռուսական ռազմաբազայի զինվորների կողմից բազմաթիվ հանցագործություններ են կատարվել, որը նա պատահական չի համարում: Նրա դիտարկմամբ՝ Պերմյակովի դատավարության ընթացքում էլ հստակ երևաց, որ ՀՀ-ում գտնվող ռուսական ռազմաբազայի զինվորներն ընտրվում են անպատասխանատու կերպով: ՀՀ տեղափոխվում են այն զինվորները, որոնք խնդիրներ են ունենում ՌԴ-ում, այսինքն՝ իբրև աքսորավայր:

«Պերմյակովը ուներ առողջական լուրջ խնդիրներ և ՌԴ-ում նրան արգելվել էր զենք կրել, չգիտես ինչու ՀՀ-ում նրան զենք է տրամադրվել: Սա խնդիր է, որ պետք է լուծում ստանար: Մեր նպատակն էր, որ ՌԴ-ն նաև ֆինանսական պատասխանատվության ենթարկվելով հասկանար, որ ՀՀ-ի հետ նման կերպ չպետք է վարվի»:

Ըստ փաստաբանի, դատավորը եղել է զգուշավոր: Պատասխանատվության չեն ենթարկվել այն պաշտոնյանները, որոնք Պերմյակովին զորակոչել են բանակ և զենք տվել նրան ու պատշաճ կերպով հսկողություն չեն իրականացրել:

Ավետիսյանների իրավահաջորդի ներկայացուցիչ, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, համադրելով մի շարք հանգամանքներ, նշեց, որ դրանցից ելնելով եկել է եզրահանգման, որ Ավիտիսյանների ընտանիքի սպանության փաստով քննությունն իրականացվել է կոպիտ խախտումներով. ՀՀ քննչական մարմինը հնարավորություն չի ունեցել լիարժեք քննություն իրականացնել, ավելին՝ դա  խոչընդոտվել է ՌԴ քննչական մարմնի կողմից՝ Ավետիսյանների ընտանիքի սպանության փաստով քրեական գործի հարուցմամբ:

«Ես գտնում եմ, որ Ավետիսյանների ընտանիքի սպանությունը որպես հանցագործություն ամբողջությամբ բացահայտված չէ: Միայն մեկ Պերմյակովով չեմ համարում, որ հանցագործությունը բացահայտված է՝ և վտանգը, որ ռուսական բազայից կարող են նման ոտնձգություններ լինել ՀՀ քաղաքացիների կյանքին, առողջությանը, անվտանգությանը, շարունակում է մնալ, որովհետև չկա պատշաճ, օբյեկտիվ և լրիվ քննություն»:

Իրավապաշտպանները գործի ամենալուրջ խնդիրը համարում են այն, որ պատասխանատվության չենթարկվեցին այն մարդիկ, որոնց վերահսկողության տակ էր Պերմյակովը:

Ավետիսյանների իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Արամազդ Կիվիրյանը նույնպես կարծում է, որ գործի հիմնական խնդիրն այն է, որ չեն բացահայտվել բոլոր այն մարդիկ, որոնց գործողությամբ և անգործությամբ տեղի է ունեցել նման հանցագործություն: Ռուսական կողմի մասով այս քննությունն այդպես էլ պատշաճ տեղի չունեցավ՝ շեշտեց փաստաբանը:

«Կային մարդիկ, ովքեր պատասխանատու էին այդ հարցում, թե, ի վերջո, ինչպես Պերմյակովը, ունենալով առողջական խնդիրներ. կա եզրակացություն, որ արգելված է վերջինիս զենք կրել, այնուամենայնիվ, նա ուղարկվում է ՀՀ, նրան զենք են տալիս, տեղի է ունենում դասալքություն, որի մասին ՀՀ-ին ուշ է տեղեկացվում: Այս մասով պետք է նույնպես առանձին քննություն լիներ»:

Արթուր Սաքունցն էլ տեղեկացրեց, որ ՌԴ ռազմաբազայի ղեկավարության պատասխանատվության հարցով իրենք արդեն Եվրոպական դատարան են դիմել՝ Ավետիսյանների իրավահաջորդի հետ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում