Կանադայի Ալբերտա նահանգի բնակչուհին դատի է տվել Pokemon Go հայտնի ծրագրի ստեղծող Niantic Inc. ընկերությանը` հայտարարելով, որ պոկեմոններ որսացողները խախտում են իր անձնական կյանքի իրավունքը, հայտնում է RIA Novosti-ն:
Կինը հայտարարել է, որ Pokemon Go խաղացող մարդիկ մեկ անգամ չէ, որ փորձել են մագլցել իր տան ցանկապատով: Նրա խոսքով` պոկեմոն որսացողները նստում են իր տան դիմաց օրվա ցանկացած ժամի:
«Մենք տեղափոխվել ենք այստեղ, որպեսզի ապրենք լռության մեջ, այլ ոչ թե այն բանի համար, որ մարդիկ մագլցեն իմ ցանկապատով: Մենք ամենաքիչն ենք ուզում, որ անծանոթները նայեն մեր պատուհաններից: Շաբաթ օրը ինչ-որ մեկը մեր հետևի բակում նույնիսկ անօդաչու բաց թողեց, որպեսզի խաղում հաղթի»,- ասել է նա: Ընդ որում՝ կինը խոստովանել է, որ խաղի դեմ ոչինչ չունի, սակայն «իր տնից դուրս»:









































