Լիսաբոնում երեխան ծնվել է 4 ամիս անց այն բանից հետո, երբ բժիշկները արձանագրել են նրա մոր գլխուղեղի մահը, հայտնում է Associated Press-ը: 2.35 կգ քաշով տղան ծնվել է կեսարյան հատման միջոցով հղիության 32-րդ շաբաթում:
Բժիշկները հաստատել են կնոջ գլխուղեղի մահը այս տարվա փետրվարին: Հիվանդանոցում որոշում է կայացվել նրան չանջատել կենսաապահովման սարքից: Բժիշկները պարզել են, որ չնայած մոր ուղեղի մահացածությանը` պտուղը առողջ է:








































