Մամուլի ազատության համար Ադրբեջանցի լրագրողուհի Հադիջա Իսմայլովային շնորհել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գիլերմո Կանոյի անվան համաշխարհային մրցանակ: Ներկայումս Իսմայլովան գտնվում է բանտարկության մեջ իր հայրենիքում` տնտեսական հանցագործությունների մեղադրանքով: Նրա դեմ քրեական գործը կապում են իշխանությունում կոռուպցիայի փաստերի՝ նրա կատարած հետաքննության հետ, հայտնում է TASS-ը:
Արարողությունը կատարվել է Հելսինկիում` նվիրված Մամուլի ազատության համաշխարհային օրվան: «Իսմայլովան միշտ առանց վախենալու առաջ է շարժվել իր նյութը գրելու համար: Ինչքան էլ բարդ են եղել հանգամանքները, նա երբեք հետ չի կանգնել մարդու իրավունքներին նվիրվածությունից»,- նշել է ՅՈՒՆԵՍՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան: