Ոստիկանությունը «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատին արգելում է հավաքներ անցկացնել Ազատության հրապարակում, սակայն այնտեղ շարունակվում է շուրջօրյա հերթապահությունը:
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղխորհրդի անդամ Անդրիաս Ղուկասյանի կարծիքով՝ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների տարածքում՝ այդ թվում նաև Հայաստանում, ոստիկանությունը չի կարող արգելել խաղաղ հավաք անցկացնելը: «Ոստիկանության կողմից առաջ քաշված սահմանափակումը, որն ընդունվել է նաև քաղաքապետարանի կողմից, վերաբերում է 2000 և ավելի քաղաքացիների հավաքին, բայց 100-ից պակաս թվով քաղաքացիներ իրավուք ունեն խաղաղ հավաք անցկացնելու,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Ա. Ղուկասյանը:
Անդրիաս Ղուկասյանի խոսքով՝ շուրջօրյա հերթապահությունն Ազատության հրապարակում շարունակվելու է, և «Նոր Հայաստան»-ի շարժումը կարող է նոր թափ ստանալմարտի 1-ից հետո՝ կախված նրանից, թե հանրությունը որքանով է դա անհրաժեշտ համարում:
Մանրամասները՝ տեսանյութում:










































