Նորաձևության ամսագրերը նշում են, որ 70-ականների ոճը վերադառնում է: Այժմ նորաձև է, այսպես կոչված մազերի «միդի» երկարությունը:
Նախևառաջ այդ ինքնատիպ տարբերակը հարմար կլինի դեմքի ցանկացած ձևի և գեղեցիկ տեսք կունենա` անկախ նրանից, թե որքան խիտ են ձեր մազերը:
Իսկ տարվա գլխավոր թրենդը կլինի ուղիղ, երկար և խորը ճակատի մազափունջը: Ճակատի մազափունջը գեղեցիկ կդիտվի ոչ միայն ալիքավոր մազերի, այլև «արմատապես» գանգուր մազերի հետ: