Monday, 06 05 2024
Սա պարզ գործարք է` այդ գյուղերը տալ «Ալմա Աթայի» դիմաց
«Ժողովրդի սխալի» քաղաքական հնարքը
Ժիրայր Ոսկանյանը բռնության է ենթարկվել
00:00
Թել Ավիվում ցույց է տեղի ունեցել՝ պահանջելով ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից վերցված պատանդներին
«Այս լարվածությունը կարող է լայնածավալ պատերազմի նախազգուշացում լինել»․ Ֆիդան
«Այսօրվա մայիսը հրաշք է»․ Սուրենյան
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում
10-ամյա մոլորված երեխայի որոնողական աշխատանքներին մասնակցել են 21 հրշեջ-փրկարար
Իրականացվել են ջրահեռացման աշխատանքներ
Իվանիշվիլին հիմար չէ. եթե բռնություններ սկսվեն՝ առաջին «զոհը» իշխանությունը կլինի
Եկեղեցին բոլորս ենք. հայտնվել է ինքնակոչ մեկը, որը մեզ չի ներկայացնում
Արյունլվա լինելո՞վ տանք այդ գյուղերը. ինչո՞ւ քայլարշավով չեն գնում Արցախ՝ պաշտպանելու սրբավայրերը
Ո՞ր դեպքում է անձը անգործունակ ճանաչվում
Նշված դեպքերում վարձակալության պայմանագիրը, վարձակալի պահանջով կարող է վաղաժամկետ լուծվել
Քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից․ ՆԳՆ ՓԾ
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը Ավգուստին Հադելիխի հետ համատեղ համերգ կտա
Եղվարդ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է բետոնե էլեկտրասյանը, վնասել այն և գլխիվայր շրջվել
«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը
Երբ ընտրությունը դառնում է պատուհաս
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Մալաթիայում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին
19:30
Մահացել է «Տիտանիկ» ֆիլմի կապիտանը
19:15
Սի Ծինպինը պետական այցով ժամանել է Ֆրանսիա
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
Փլուզվել է ոչ բնակելի տան արտաքին պատը. ՆԳՆ
Արագածոտնիում վթարի հետևանքով վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց
Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
Հիմա «բլիթի» ժամանակն է. ավելի հավանական է, որ Ռուսաստանը տնտեսապես սիրաշահի մեզ, քան պատժամիջոցի դիմի
Սիմեոն Երևանցու փողոցում տան պատ է փլուզվել
«Վրացական երազանքը» ընկել է իր սարքած ծուղակը. նրանց հաղթաթուղթը պարտություն է բերում

Ուզում եք ուսանե՞լ ԱՄՆ-ում. Կրթական վիզաների մասին հարցերին պատասխանում է ՀՀ-ում ԱՄՆ գլխավոր հյուպատոսը

Ողջույն, ես Ֆրենկ Տուն եմ՝ Հայաստանում ԱՄՆ հյուպատոսը: Ամեն ամիս ես պատասխանում եմ ԱՄՆ մուտքի վիզաների ու ներգաղթի գործընթացներին վերաբերող ձեզ հետաքրքրող հարցերին: Շնորհակալ եմ ձեր ուղարկած բազմաթիվ հարցերի համար: Խնդրում եմ հարցն ուղարկելիս ներառել նաև ձեր էլեկտրոնային փոստի հասցեն, որպեսզի մեր թողարկումներում ձեր հարցին անդրադառնալու հնարավորություն չունենալու դեպքում ձեզ գրավոր պատասխան տանք:  Այս թողարկման ընթացքում կխոսեմ ԱՄՆ կառավարության առաջնահերթություններից մեկի՝ կրթական վիզաների մասին:

Միացյալ Նահանգները սատարում է միջազգային կրթությանը և ողջունում միջազգային ուսանողներին և փոխանակման ծրագրերի այցելուներին:  Միացյալ Նահանգներում ուսանելու համար անհրաժեշտ է ուսանողական վիզա: Ուսանողները, ներառյալ հայերը, Միացյալ Նահանգներում չեն կարող ուսանել տուրիստական/բիզնես-վիզաներով՝ բացառությամբ ժամանցային ուղղվածության  ուսուցումների՝  տուրիստական վիզայի շրջանակում: Միացյալ Նահանգներում ուսանելու համար ուսանողներին անհրաժեշտ է ուսանողական վիզա (F-1 կամ M-1):

Աստիճան կամ հավաստագիր շնորհող կրթական ծրագրերին մասնակցությունը բիզնես/տուրիստական վիզայով արգելվում է, նույնիսկ եթե ծրագիրը կարճաժամկետ է:  Օրինակ՝ հեռակա ուսուցումը, որը պահանջում է որոշակի ժամանակի անցկացում համալսարանական ավանում, պահանջում է F-1 տեսակի վիզա:

Ինչպիսի՞ն է կրթական վիզայի գործընթացը:

Նախքան F կամ M տեսակի վիզա ստանալու համար ԱՄՆ դեսպանատանը կամ հյուպատոսությանը դիմելը՝ ուսանողը պետք է ընդունվի համալսարան, որը  ԱՄՆ Քաղաքացիության և ներգաղթի ծառայության ուսանողների և փոխանակման այցելուների ծրագրերի կողմից հաստատված բուհերի ցանկում է:

Երբ ԱՄՆ կրթական հաստատությունը ձեզ հաստատի որպես իր ուսանող, դուք ինքնաբերաբար կընդգրկվեք   ուսանողների և փոխանակման ծրագրերի այցելուների տեղեկատվական համակարգում (SEVIS): Ձեզանից կպահանջվի վճարել SEVIS I-901 միջնորդավճարը: Համալսարանը ձեզ կտրամադրի I-20 ձևը, որը դուք վիզայի հարցազրույցի օրը կներկայացնեք հյուպատոսական պաշտոնյային: Եթե ձեր ամուսինը և/կամ երեխաները Միացյալ Նահանգներում ձեր ուսման ընթացքում ծրագրում են բնակվել ձեզ հետ, նրանք նույնպես պետք է ստանան I-20 ձևը, սակայն նրանցից չի պահանջվի վճարել SEVIS I-901 միջնորդավճարը:

Գործընթացի մնացյալ մասը նման է բիզնես/տուրիստական վիզայի ընթացակարգին, որի մանրամասներին կարող եք ծանոթանալ մեր կայքում՝ Armenia.usembassy.gov:

Անհրաժեշտ կլինի լուսանկարվել, լրացնել առցանց դիմումը, վճարել դիմումի միջնորդավճարն ու հարցազրույցի պայմանավորվածություն ձեռք բերել՝բացելով հաշիվ www.usvisa-info.com էջում:

Ո՞րն է կրթական վիզային դիմելու լավագույն ժամանակը:

Վերջին տարիներին մեզ համար ամենածանրաբեռնված շրջանը դիմումների առատության առումով  եղել են ապրիլ և մայիս ամիսները: Ծանրաբեռնվածությունը մասամբ պայմանավորված է կրթական վիզաներով:

Նոր ընդունված ուսանողների համար ուսումնական տարին հիմնականում սկսվում է օգոստոսին կամ սեպտեմբերին, իսկ F-1 կամ M-1 կրթական վիզան կարող է տրամադրվել դասերի մեկնարկի օրվանից (օրը նշվում է I-20 կամ DS-2019 ձևերում) առավելագույնը 120 օր առաջ:  Խնդրում ենք նկատել, որ սկսնակ ուսանողներին թույլատրվում է մուտք գործել Միացյալ Նահանգներ դասերի մեկնարկից առավելագույնը 30 օր առաջ:

Իրենց ուսանողի կարգավիճակը, ինչպես նաև SEVIS տվյալները պահպանած և կրթությունը շարունակող ուսանողները կարող են թարմացնել իրենց վիզան ցանկացած ժամանակ: Նրանք Միացյալ Նահանգներ կարող են մուտք գործել ցանկացած պահի՝ անկախ դասերի մեկնարկի օրվանից:

Չնայած աճող ծանրաբեռնվածությանը՝ իմ գրասենյակն անում է հնարավորը՝ թույլ չտալու համար, որ ուսանողների՝ հարցազրույցին սպասելու ժամկետը գերազանցի  երեք աշխատանքային օրը: Սակայն լինում են գործեր, որոնք պահանջում են հավելյալ քննություն, ինչն էլ իր հերթին պահանջում է հավելյալ ժամանակ: Երբեմն էլ համակարգին առնչվող խնդիրներ են ի հայտ գալիս,  ինչի հետ բախվեցինք անցյալ տարի, որոնք ազդում են բոլոր գործերի ընթացքի վրա: Անկանխատեսելի իրավիճակներից խուսափելու համար խորհուրդ ենք տալիս վիզայի համար դիմել I-20 կամ DS-2019 ձևերը ստանալուց անմիջապես հետո:

Ինչի՞ն է ուշադրություն դարձնում հյուպատոսական պաշտոնյան հարցազրույցի ընթացքում:

Հարցազրույցի ընթացքում հյուպատոսական պաշտոնյան որոշում է, թե արդյոք դիմողը որակավորվա՞ծ է վիզա ստանալու համար և, ճամփորդության նպատակից ելնելով, որոշում է վիզայի տեսակը: Դուք պետք է ապացուցեք, որ բավարարում եք վիզայի տվյալ տեսակը ստանալու ԱՄՆ օրենքով սահմանված չափանիշներին: Ուսանողական վիզայի համար դիմողը պետք է՝

– փարատի ներգաղթելու վերաբերյալ կասկածները՝ ցույց տալով իր կապերը Հայաստանի հետ,

–  ապացուցի, որ լավ ուսանող է,

–  ցույց տա, որ ունի բավականաչափ ֆինանսական միջոցներ ուսման առաջին տարվա և հետագա կրթության համար:

Հայաստանի հետ կապերի մասով հյուպատոսական պաշտոնյան գիտակցում է, որ ուսանողները հիմնականում երիտասարդ են և դեռևս չունեն այնքան ամուր կապեր, որքան իրենց ծնողները: Նրանք կարող են հարցեր ուղղել դիմողի հետագա ծրագրերի վերաբերյալ՝ հասկանալու համար, թե նրա հետագա ծրագրերը որքանով են արժանահավատ և որքանով կարող են դիտարկվել որպես Հայաստանի հետ կապ:

Լավ ուսանող լինելու մասով հյուպատոսական պաշտոնյան հարցնում է նախկինում ստացված կրթության և կրթական նպատակների մասին: Ուսանողը պետք է  պատրաստ լինի քննարկել այս թեմաները և չմոռանա իր հետ բերել  կրթական փաստաթղթերը՝ առաջադիմության թերթիկը,  դիպլոմները:

Եվ վերջում՝ ֆինանսական ապահովվածության մասին: Բանկային տեղեկանքը կարող է օգտակար լինել, բայց հյուպատոսական պաշտոնյան հիմնվելու է հարցազրույցի ժամանակ հնչեցված ձեր պատասխանների վրա: Ուսանողը պետք է պատրաստ լինի պատասխանել իր, ծնողների աշխատանքի, ունեցվածքի, եկամտի վերաբերյալ հարցերին:

Ո՞վ կարող է ինձ խորհուրդ տրամադրել:

Հայաստանում գործում է մի հիասքանչ կառույց՝ «Ամերիկյան խորհուրդներ» անվանմամբ, որի աշխատակիցները հիմնականում ԱՄՆ-ում ուսանած հայեր են:

Որպես ԱՄՆ պետքարտուղարության կողմից ֆինանսավորվող կազմակերպություն՝ «Ամերիկյան խորհուրդները» ուսանողներին տրամադրում է ԱՄՆ քոլեջներ և համալսարաններ դիմելու մասին ճշգրիտ, համապարփակ և թարմ տեղեկատվություն: Տրամադրվող բոլոր ծառայությունները՝ թեստի նախապատրաստվելու համար գրադարանի գրքերից օգտվելուց մինչև անհատական խորհրդատվություն, դասախոսություններից, գործնական հանդիպումներից մինչև թեստավորում, խմբային խորհրդատվություն և մարզերում տեղեկատվական արշավների ապահովում, կազմակերպվում են անվճար հիմունքներով: «Ամերիկյան խորհուրդների» գրասենյակը «Իմպերիա Պլազա» բիզնես-կենտրոնում է, որի հասցեն է Ամիրյան փողոց 4/7, 0010, Երևան, ՀՀ: Նրանց հեռախոսահամարն է՝ (374 10) 54-40-12, կայքի հասցեն՝ americancouncils.am: Կենտրոնի աշխատանքային ժամերն են՝ 10:00-18:00, երկուշաբթի-ուրբաթ: Նրանք սպասարկում են բոլորին՝ ներառյալ ԱՄՆ պոտենցիալ ուսանողների ծնողներին՝ անկախ վերջիններիս տարիքից և կրթությունից:

Ինչպես միշտ, շնորհակալ եմ ձեր հարցերի համար: Հուսով եմ, որ դրանց միջոցով մեր գործընթացները և օրենքները ավելի ընկալելի և թափանցիկ կդառնան: Սիրով կպատասխանեմ ձեր մյուս հարցերին մեր հետագա թողարկումներում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում