Georgia Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանը 3-5 տարում կդառնա գազի արտահանող և կկարողանա գազով ապահովել Թուրքիային ու Արևելյան Եվրոպային։ Այդ մասին Վաշինգտոնում Ատլանտյան խորհրդի նիստում հայտարարել է Frontera ընկերության ղեկավար Սթիվ Նիկարսոնը։
Նա պատմել է Վրաստանում հայտնաբերված գազի հանքերի մասին. «Կարծում եմ, որ Վրաստանում հայտնաբերված գազային ռեսուրսը կազմում է մոտ 5 տրիլիոն խորանարդ մետր։ Հանքավայրը գտնվում է Արևելյան Վրաստանում։
Այդ ծավալը 10 տարվա ընթացքում կմատակարարվի շուկա և կփոխի գազի մատակարարման խաղի կանոնները։ Վրաստանը գազ կմատակարարի Թուրքիային ու Արևելյան Եվրոպային։ Վրաստանը 3-5 տարում կդառնա գազ արտահանող»։