Իսպանիայից Կատալոնիայի անկախացմանը դեմ հանդես եկող քաղաքական կուսակցությունները կիրակի օրը Բարսելոնում բողոքի ցույց են կազմակերպել, հայտնում է RIA Novosti-ն:
Հազարավոր մարդիկ դուրս են եկել սուրբ Հակոբի հրապարակ «Անկախությունը մեզ կզրկի ինքնությունից» գրությամբ պաստառներով: Կատալոնիայի քաղացիական հասարակության նախագահ Ռաֆայել Արենասը ցույցի ժամանակ իր ելույթում ասել է, որ քաղաքական գործիչների մեջ անկախության կողմնակիցները փորձում են «Իսպանիայից խլել» ինքնավար հանրության բնակիչներին` կատալոնցիներին խաբելով «երկրում դրախտի խոստումներով», հայտնել է գործակալությունը:
Կատալոնիայի խորհրդարանը անցած տարի նոյեմբերի 9-ին «հանրապետության ձևով կառավարման անկախ պետության ստեղծման գործընթացի սկսման» բանաձև ընդունեց: Որպես պատասխան՝ Իսպանիայի կառավարությունը բողոքեց սահմանադրական դատարան` այդ փաստաթղթը անօրինական ճանաչելու համար: Սահմանադրական դատարանը միաձայն քննարկեց բանաձևը փոխելու օգտին՝ այն ճանաչելով հիմնական օրենքին հակասող: Սակայն կատալոնյան կուսակցությունները, որոնք աջակցում են անկախությանը, չընդունեցին դատարանի որոշումը:








































