Փենսիլվանիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ կակաոն օգնում է ազատվել ավելորդ քաշից: Հետազոտության արդյունքները հրապարակված են European Journal of Nutrition պարբերականում:
Կակաոն այդպիսի ազդեցություն ունի իր մեջ պարունակվող բնական ակտիվ նյութերի`ֆլավոնիդների շնորհիվ: Ապացուցված է, որ դրանք նվազեցնում են արյան մեջ ճարպ պարունակող միացությունները, ինչն էլ ապահովում է արյան լիարժեք հոսք` ապահովելով անոթների պատերի էլաստիկությունը:
Դրա շնորհիվ ակտիվանում է նյութափոխանակությունը, օրգանիզմից դուրս են գալիս թույները և նորացվում բջիջները: Այդպիսով կարելի է կանխել բորբոքումները, որոնք հանգեցնում են շաքարախտի:
Գիտնականները պնդում են, որ քնից առաջ կակաոյի կամ տաք շոկոլադի օգտագործումը 10 շաբաթվա ընթացքում կբարելավի անոթների վիճակը:








































