Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում եզակի դեպք է տեղի ունեցել: Առանց բնակության որոշակի վայրի ռումինուհին ծննդաբերել է ուղղակի փողոցում: Նրան օգնել են ոստիկանության աշխատակիցները, հայտնում է vesti.ru-ն:
Երիտասարդ մայրը և նրա նորածին դուստրը տեղափոխվել են Սուրբ Հոգու հիվանդանոցը, որտեղ նրանց այցելել է Վատիկանի ներկայացուցիչ, արքեպիսկոպոս Կոնրադ Կրաևսկին, և կնոջն առաջարկել 1 տարի բնակվել մայր Թերեզայի քույրերի տանը:








































