Մկրտչյանների հինգ հոգանոց ընտանիքն ապրում է հանրակացարանային խցում՝ կիսաքանդ, հսկա առաստաղով, որը կարող է հանկարծակի պոկվել: «Մեր բնակարանը քանդված է, ջուրը տանիքից լցվում է տուն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ներկայացրեց Համեստ Մկրտչյանը: Նա նշեց, որ ինքը դեռևս թոշակառու չէ, նպաստ ևս չեն ստանում: Ընտանիքի հայրը ծանր ֆիզիկական աշխատանքից հետո տուն է բերում 3000 դրամ: Հենց այդ օրավարձով էլ այս ընտանիքը սնվում, հագնվում, կոմունալ վարձեր է վճարում:
Չնայած խոնավ պատերի ու տարածքի գորշությանը՝ այստեղ բնակվում են լուսավոր երազանքներով մանուկներ: Իսկ ի՞նչ է անում պետությունը՝ այս մանուկների մանկությունը փոքր-ինչ անհոգ ու գունավոր դարձնելու համար, անտեսանելի ու անորոշ է:
Մանրամասները՝ տեսանյութում:








































