Kickstarter կայքում հաջողությամբ ֆինանսավորվել է ժամացույցով և զարթուցիչով Ruggie «խելացի» գորգը, հայտնում է hitech.vesti.ru-ն:
Գաղափարը շատ պարզ է` առավոտյան սարքը նյարդայնացնող ազդանշան է արձակում և ստիպում 3 վայրկյանից ոչ քիչ կանգնել գորգի վրա, որպեսզի անջատվի: Բացի այդ` սարքն ունի հիշողություն, որը հիշում է ոտնաթաթերի դիրքը և թույլ չի տալիս այլ մարդու անջատել ազդանշանը:
Ruggie-ի մեկ այլ ֆունկցիան կայանում է նրանում, որ ազդանշանն անջատելուց հետո կարող է վերարտադրել սիրելի երաժշտությունը: