Saturday, 25 07 2026
15:10
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել
Ադրբեջանը «ռուսաստանյան նավթ է արտահանում»
14:50
Tesla-ի շահույթը նվազել է
Վթարային ջրանջատում Արտաշատ քաղաքում
14:30
Եվրոպայում օգոստոսի սկզբին սպասվում է հերթական ջերմային գմբեթը
Առկա է անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
14:10
Գիտնականները գնահատել են Երկրի վրա ծառերի ընդհանուր թիվը
Բացահայտվել է Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորվածներ
13:50
Մադրիդում անտառային հրդեհների պատճառով տարհանվել են ՆԱՍԱ-ի աշխատակիցները
Հայաստանից արտահանումն աճել է․ առաջին կիսամյակի ցուցանիշները
Վրաստանի տարածքում Էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
10 նոր սերնդի աղբատար մեքենաներ՝ Երևանի աղբահանության համակարգում․ Տիգրան Ավինյան
40 տուժած. Թուրքիայում մարդատար ավտոբուս է շրջվել
Անի Հովսեփյանը 3-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում
12:50
Ռումինիայի նախագահը հայտարարել է երկրի օդային տարածքում նոր ԱԹՍ-ի խոցման մասին
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
12:30
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
12:20
Անտոնիու Գուտերեշը ժամանել է Սիրիա
Որն է այս տարվա կլիմայական առանձնահատկության պատճառը․ Գագիկ Սուրենյան
Եկատերինբուրգում ԱԹՍ-ն հարվածել է Wildberries-ի պահեստի ուղղությամբ
11:40
Վլադիմիր Հակոբյանը` ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
11:30
Նավթի գները նվազել են – 24/07/26
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է․ 1 ժամ non-stop երաժշտություն
Վրաստանում 2-րդ օրն անընդմեջ տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի համատարած անջատում
Կանանց գումարտակի զինծառայողների հերթապահությունն ամրացված շրջաններից մեկում․ ՊՆ
10:50
Իսպանիայի չեմպիոնական պարգևը հարկվելու է 15 մլն դոլարով
Տեղումներ չեն սպասվում
Մոսկվան շարունակում է Հայաստանը համարել իր հենարանը Հրվ Կովկասում
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում

Գայ գյուղում տոնը վերածվել է տխրության. հուղարկավորում են հիվանդանոցում մահացած 20-ամյա Գրետային

Հունվարի 2-ին Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոնում հղիության 26-րդ շաբաթում մահացած 20-ամյա Գրետա Տոնոյանին այսօր կհուղարկավորեն Այղր լիճ համայնքում՝ նրա հայրական տան գերեզմանոցում:

8065ddaeda373b3c09f0f4bd84f5e601

Արագածոտնի մարզի Գայ գյուղում, որտեղ ամուսնու հետ ապրում էր երիտասարդ Գրետան, երեկ տեղի է ունեցել մահացած հղի կնոջ հոգեհանգիստը: Գայ համայնքի ղեկավարի տեղակալ Խուրշուդ Քոչարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ լուրն իմանալով՝ գյուղում ամանորյա տոնական տրամադրությունը փոխվել է տխրության: «Ժողովուրդը տխրած է, տրամադրությունն էն չի: 20 տարեկան հղի աղջիկ… Բոլորն էլ տխրեցին, որ իմացան, նեղված, ճնշված են»,- ասաց Քոչարյանը:

Գրետայի ամուսինը՝ Սուրեն Նավասարդյանը, Հովտաշատ գյուղում պատմության ուսուցիչ է: «Շատ հարգված ընտանիք են գյուղում»,- ասաց գյուղապետի տեղակալը:

Նրա խոսքով՝ գյուղում հղիների հսկողությունը իրականացվում է կա՛մ Էջմիածնի, կա՛մ Երևանի հիվանդանոցներում, գյուղում նման մասնագետ ու հնարավորություն չկա:

Թե իրականում ինչ է կատարվել, ով է մեղավոր և ով պետք է պատասխան տա 20-ամյա հղի կնոջ մահվան համար՝ գյուղում դեռ քննարկում են, հստակ տեղեկություն չունեն:

Նշենք, որ մահացած երիտասարդ Գրետայի հարազատները նրա մահվան պատճառ են համարում բժիշկների անփույթ վերաբերմունքը: Հարազատները մամուլում ասել են, որ Գրետան Հանրապետական ծննդատուն է տեղափոխվել դեկտեմբերի 25-ին, որտեղ նրա մոտ ախտորոշել են գրիպոզ վիճակ, և միայն մի քանի օր անց, երբ վիճակը սրվել է, թոքերը ռենտգեն են արել ու հայտնաբերել սուր թոքաբորբ: Ըստ հարազատների՝ Գրետան հունվարի 2-ին մահացել է ուշացած բուժօգնության հետևանքով:
10422165_670675896370244_7326684568072163304_n

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում