Saturday, 25 07 2026
Վայոց ձորի քրեական ոստիկանները հայտնաբերել են ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվողի
16:50
Տանը, որտեղ ծնվել է Հիտլերը, բացվում է ոստիկանական բաժանմունք
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
16:30
Ֆուտբոլի 1958 թվականի աշխարհի առաջնությունում Պելեի կրած մարզաշապիկը վաճառվել է 4.9 միլիոն դոլարով
Մեկնարկում է Երևանի քաղաքապետարանի 2026թ․ ներառական ամառային ճամբարը
16:10
Աստղագետները հելիում արտանետող մոլորակ են հայտնաբերել
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
15:50
Samsung-ը կրճատել է աշխատատեղերը ԱՄՆ-ում
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:30
Կատարի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են Պարսից ծոցում լարվածության թուլացմանն ու անվտանգությանն ուղղված ջանքերը
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին
15:10
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել
Ադրբեջանը «ռուսաստանյան նավթ է արտահանում»
14:50
Tesla-ի շահույթը նվազել է
Վթարային ջրանջատում Արտաշատ քաղաքում
14:30
Եվրոպայում օգոստոսի սկզբին սպասվում է հերթական ջերմային գմբեթը
Առկա է անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
14:10
Գիտնականները գնահատել են Երկրի վրա ծառերի ընդհանուր թիվը
Բացահայտվել է Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորվածներ
13:50
Մադրիդում անտառային հրդեհների պատճառով տարհանվել են ՆԱՍԱ-ի աշխատակիցները
Հայաստանից արտահանումն աճել է․ առաջին կիսամյակի ցուցանիշները
Վրաստանի տարածքում Էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
10 նոր սերնդի աղբատար մեքենաներ՝ Երևանի աղբահանության համակարգում․ Տիգրան Ավինյան
40 տուժած. Թուրքիայում մարդատար ավտոբուս է շրջվել
Անի Հովսեփյանը 3-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում
12:50
Ռումինիայի նախագահը հայտարարել է երկրի օդային տարածքում նոր ԱԹՍ-ի խոցման մասին
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
12:30
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
12:20
Անտոնիու Գուտերեշը ժամանել է Սիրիա

Այնպես չէ, որ հանրաքվեի արդյունքում փակվել է Հայաստանը և սև բախտ է կախվել. Նիկոլ Փաշինյան

 

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը:

– Պարոն Փաշինյան, թեպետ Ձեր կուսակցությունը կեղծ օրակարգ էր համարում սահմանադրական փոփոխությունների նախագիծը, այնուամենայնիվ, եթե ամփոփենք այն, ինչ տեղի ունեցավ երեկ, ի՞նչ եզրահանգման եք գալիս:

– Այդ եզրահանգմանը մենք չպիտի գայինք քվեարկությունից հետո: Այդ եզրահանգմանը մենք եկել ենք քվեարկությունից շատ ավելի առաջ, մասնավորապես սույն թվականի օգոստոսի 5-ին ես հոդված էի հրապարակել, որը վերնագրված էր՝ «Չմտնել սահմանադրական կեղծ ծուղակի մեջ», և, անկեղծ ասած, չեմ կարծում, թե այդ հոդվածում առկա և դրանից հետո մեր կողմից արված շեշտադրումներին որևէ բան կա ավելացնելու: Ես ուզում եմ, որ մենք իրավիճակը ճիշտ գնահատենք. այսօր իշխանությունն արել է այն, ինչ որ անում է վերջին տարիներին, այդ առումով ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել: Օրակարգի խնդիրը երեկ էլ, այսօր էլ, վաղն էլ հետևյալն է՝ կա՞ արդյոք քաղաքական ուժ, որ ի վիճակի կլինի կանգնել այդ իշխանության առաջ, այսինքն՝ կկարողանա՞ բռնել այդ իշխանության ձեռքը: Քանի դեռ այդպիսի ընդդիմություն ձևավորված չէ, որին մենք անվանում ենք ինստիտուցիոնալ ընդդիմություն, այս ցիկլն անընդհատ պտտվելու է: Դրա համար զբաղված ենք այդպիսի ընդդիմություն ձևավորելու գործով և շարունակելու ենք զբաղված լինել այդ գործով:

– Ինչքա՞ն կտևի այդ գործընթացը, մինչև հերթական ընտրություննե՞րը, թե՞ հնարավոր են արտահերթ զարգացումներ: Ինչ-որ փոփոխություն ձեր օրակարգում լինելո՞ւ է, թե՞ ոչ:

– «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարել է, որ պատրաստվում է հերթական խորհրդարանական 2017թ. ընտրություններին, մենք շարունակելու ենք պատրաստվել այդ ընտրություններին:

– Մինչ այդ զարգացումներ են Ազատության հրապարակում, որտեղ նաև Ձեզ էին հրավիրում, Ժիրայր Սեֆիլյանը կոչ էր անում. «Եկե՛ք, միացե՛ք»: Ինչպե՞ս եք վերաբերվում այն ամենին, ինչ դեկտեմբերի 1-ից տեղի է ունենում Ազատության հրապարակում:

– Մենք շատ հստակ ասել ենք, որ մենք կքննարկենք Ազատության հրապարակում ընթացող պրոցեսին միանալու հարցը միայն այն ժամանակ, երբ որ կհրապարակվի շատ հստակ «ճանապարհային քարտեզ», թե այդ շաժման նախաձեռնողների կարծիքով՝ ինչպե՞ս, ի՞նչ քայլերի արդյունքում է տեղի ունենալու իշխանափոխությունը: Մենք անընդհատ ասում ենք՝ իշխանափոխություն, խոսում ենք իշխանափոխությունից, բայց մենք պետք է հասկանանք, որ իշխանափոխությունը երկնքից չի ընկնում: Մենք պետք է ունենանք քայլերի ճիշտ հաջորդականություն, քայլ 1-ին, 2-րդ, 3-րդ, և որի արդյունքում, օրինակ, 4-րդ քայլը կդառնա իշխանափոխություն: Ասացվածք կա՝ «Հալվա-հալվա ասելով՝ բերանդ չի քաղցրանա»: Նույնը սա է. իշխանափոխություն-իշխանափոխություն ասելով՝ իշխանափոխությունը տեղի չի ունենա:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը իրեն սահմանափակել է. մենք պետք է շատ պատասխանատու վերաբերվենք մեր ասած ամեն մի արտահայտությանը, խոսքին, խոստմանը: Ես հիմա շատ եմ շփվում մարդկանց հետ, Երևանում և մարզերում հանդիպումներ ենք ունենում, այն, որ Հայաստանի քաղաքացիները իշխանության հետ հարցերը լուծված են համարում՝ դա պարզ է, հստակ ուզում են իշխանափոխություն: Բայց ժողովուրդը նաև խորապես հիասթափված է ընդդիմությունից, մեզանից, բոլորից, մենք ամեն անգամ եթերում կամ որևէ տեղ կարող ենք ոգևորել, ասել՝ ժողովո՛ւրդ ջան, մյուս շաբաթ եկեք, իշխանափոխությունը կստանաք: Բայց մենք պետք է հասկանանք, որ ամեն անգամ, երբ դա տեղի չի ունենում, մենք ավելի ենք վատացնում իրավիճակը, շատ ավելի ենք խորացնում հիասթափությունը և հուսահատությունը:

Իմիջիայլոց, երբ որ ժողովուրդը հիասթափված է և ոչ մի դրական էմոցիա չունի իշխանության նկատմամբ, դա դեռ չի նշանակում հուսահատություն: Եթե երկրում կա ընդդիմություն, որի հետ ժողովուրդը կարող է հույսեր կապել՝ մտածելով, որ այ այս ընդդիմության միջոցով մենք կարող ենք հարցեր լուծել, ոչ թե լավ ելույթներ ունենալ, էմոցիաներ հաղորդել: Մարդիկ կան, ինձ նամակ են գրում. «Վայ, որ դուք գաք, ժողովրդին կոգևորեք»: Ժողովրդին ոգևորելը պրոբլեմ չէ, պրոբլեմը այդ ոգևորությունը կոնկրետ քաղաքական արդյունքի հասցնելն է: Մենք մեզ համար ժողովրդին ոգևորել ոգևորելու համար՝ այդ ճանապարհը փակել ենք: Ժողովրդին ոգևորելուց առաջ պետք է նախ հավաստիանանք, որ այդ ոգևորությունը, այդ էներգիան կոնկրետ քաղաքական արդյունքի վերածելու անհրաժեշտ մեխանիզմ ենք ստեղծել: Ոչ մի խնդիր չկա, ես շատ երկար ժամանակ անցկացրել եմ Ազատության հրապարակում, այդ թվում նաև գիշերները: Քանի շուրջօրյա հանրահավաքի եմ մասնակցել և մարդկանց կոչ եմ արել մնալ հրապարակում, չի եղել գեթ մի գիշեր, որ ես բացակայեմ ընդհանրապես:

– Ինչն այսօր տեղի է ունենում Ազատության հրապարակում:

– Ես ուրիշների մասին չեմ խոսում: Անկեղծ ասած, տեղյակ չեմ՝ այնտեղ ինչ է տեղի ունեցել: Շատ կարևոր է արձանագրել այն փաստը, որ հեռավոր գյուղերում գյուղատնտեսությամբ զբաղվող մարդիկ շփման ընթացքում այնպիսի քաղաքական վերլուծություններ են անում, որ ուղղակի կարելի է ապշել: Էսօր Հայաստանի Հանրապետության քաղաքացուն (սա վերաբերում է և՛ իշխանությանը, և՛ մեզ՝ ընդդիմությանը) ուղղակի ոգևորելով, գեղեցիկ խոսքերով չես գայթակղի, ինչ էլ որ ասես: ՀՀ քաղաքացին շատ հստակ հասկանում է ամեն ինչ: Երբ որ մենք ասում ենք 2017թ. ընտրություններին ենք պատրաստվում, ասում են՝ հա, ի՞նչ, քաղաքացիները նորից կգնան 5000 դրամ կվերցնեն և կքվեարկեն ուրիշի օգտին: Քաղաքական գործչի, քաղաքական ուժի կարևոր առաքելությունը մարդկանց հույս տալն է և այդ հույսի իրացման ճանապարհը ցույց տալն է: Եթե մենք գնում ենք այդ մարդկանց հետ ժամանակ ենք անցկացնում, նրանց հետ խոսում ենք, քննարկում ենք, և դրանից հետո մարդը 5000 դրամ վերցնում է և քվեարկում է, նշանակում է, մեր ասածի արժեքը մաքսիմալ 4800 կամ 4850 դրամ է:

Սահմանադրության՝ փոփոխման ոչ ենթակա հոդվածով ամրագրված է, որ քաղաքացին ունի ընտրողի կարգավիճակ. ինքն ընտրում է իրեն առաջարկված տարբերակներից, նա չի կարող նոր տարբերակ ստեղծել: Քննարկումների ժամանակ մենք դա միշտ համեմատում ենք ռեստորանի մենյուի (ճաշացանկի) հետ. քաղաքացին այն հաճախորդն է, որ մտնում է ռեստորան և մենյու է ուզում, որի մեջ գրված է խաշած կարտոֆիլ, խաշած կարտոֆիլ, խաշած կարտոֆիլ: Քաղաքացին չի կարող սթեյք պատվիրել կամ խորոված: Այդ քաղաքական մենյուում, որտեղ, մեր խորին համոզմամբ, այսօր խաշած կարտոֆիլից բացի՝ ուրիշ բան չկա, մեր խնդիրն է առաջարկել նաև մեր ազգային, ավանդական խորոված՝ լավաշով փաթաթած:

– Դուք նշեցիք, որ ավելի վաղ հայտարարել եք, որ իշխանափոխություն խոստանալու եք միայն մեկ անգամ: Եվ այն բանից հետո, երբ Ժիրայր Սեֆիլյանը կոչ արեց գնալ Ազատության հրապարակ, դուք վերահաստատեցիք Ձեր դիրքորոշումը՝ ասելով, որ ժողովրդին չեք տանելու պարտության: Կարելի՞ է ենթադրել, որ դա լինելու է 2017թ., քանի որ նշեցիք, որ պատրաստվում եք խորհրդարանական ընտրություններին: Ընդդիմությունը երեկ չունեցավ բավարար թվով անձինք, որ կարողանան պահել ընտրատեղամասերը: Ընտրական պրոցեսը կարգավորելու ուղությամբ ի՞նչ աշխատանքներ եք տանելու, որպեսզի 2017թ. նույն պատկերը չունենանք. գնանք քվեարկության և հայտարարենք, որ կեղծվեց, չկարողացանք պահել:

– Այո՛, ես ասել եմ, որ իշխանափոխություն խոստանալու եմ միայն մեկ անգամ: Մենք պետք է մաքսիմալ ջանքեր գործադրենք՝ ստեղծելու այն մեխանիզմը, որը կբերի իշխանափոխության: Տվյալ դեպքում մենք հանրությանը այդպիսի ուղերձ ենք հղում, բայց ամեն ինչ կախված է նրանից, թե մենք օբյեկտիվ և սուբյեկտիվ պայմաններում ինչ արդյունքների կարող ենք հասնել ընտրությունների նախաշեմին: Թե կոնկրետ ինչ կոչ կդնենք, ինչ կարգախոս կդնենք, դա կորոշենք 2017թ. ձմռանը, մեր կուսակցության համաժողովում: Մենք բառեր ասելիս պետք է շատ զգուշ լինենք, ծանրութեթև անենք մեր ամեն մի բառը: Թե ինչ կխոստանանք մենք 2017թ. ընտրություններին, մենք դա կորոշենք 2017թ. նախընտրական շրջան մտնելուց առաջ:

Ես ասել եմ նաև, որ բացառվում է Հայաստանում իշխանափոխություն տեղի չունենա միայն այն պատճառով, որ մենք ձեռնպահ ենք մնացել այդ իշխանափոխությանը մասնակցելուց: Իշխանափոխությունը մեզ համար ծրագրային խնդիր է, բայց մենք պրոցեսներին մասնակցում ենք ըստ այնմ, թե ինչքանով են ստեղծված քաղաքական նախապայմաններ այդ նպատակն իրագործելու համար: Այս ընտրական պրոցեսն ապացուցեց այն, ինչ մենք ասում էինք: Ի՞նչ ցույց տվեց հանրաքվեն. այն տեղերում, որտեղ կան քաղաքական և իրավական պատրաստվածություն անցած վստահված անձինք և դիտորդներ, այնտեղ ժողովուրդը քվեարկում է, և ժողովրդի ձայնը տեղ է հասնում: Մինչև 2017թ. մենք պետք է լուծենք երեք խնդիր իշխանափոխության հասնելու համար: Դրանցից առաջինը ՀՀ-ում 6000 վստահված անձ ունենալն է, այդ գործը այսօրվանից պետք է սկսենք, որովհետև այդ մարդիկ պետք է քաղաքական և իրավական պատրաստվածության որոշակի պրոցես անցնեն: Դա նշանակում է, որ մենք կբացենք քվեատուփերը և կտեսնենք, թե ժողովուրդն ինչպես է քվեարկել, կկարողանանք այդ ձայները ֆիքսել: Երկրորդ խնդիրը ՀՀ-ն կառավարելու ընդունակ թիմի ձևավորումն է: Եվ 3-րդ խնդիրը Հայաստանը ճգնաժամից հանելու իրականանալի և մարդկանց հասկանալի ծրագրի ներկայացումն է: Եթե մենք այս 3 կոմպոնենտները պատրաստած կունենաք 2017թ. 100 տոկոսով, ուրեմն իշխանափոխության հասնելու մեր շանսերը 100 տոկոս կլինեն, եթե 10 տոկոսով, ուրեմն շանսը 10 տոկոս կլինի:

Հիմա բոլոր նրանց, ովքեր ուզում են, որ Հայաստանում իշխանափոխություն իրականացվի, ես կոչ եմ անում, որ աջակցեն, սա աշխատանք է: Հարց կծագի՝ ինչպե՞ս աջակցել. դառնալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ովքեր ուզում են զբաղվել քաղաքական գործունեությամբ, այսօրվանից հաշվառվել մեզ մոտ, որպես պոտենցիալ վստահված անձեր, կուսակցության ֆինանսավորմանը մասնակցել «Քաղաքացիական պայմանագիր» հիմնադրամի միջոցով և ուղղակի նվիրատվությունների միջոցով և այս ուղերձը տարածել հարևանների, բարեկամների, հարազատների շրջանում, որպեսզի մարդիկ չմտածեն, որ այս հանրաքվեով փակվել, վերջացել է ամեն ինչ, սև բախտ է կանգնել Հայաստանի գլխին: Մենք նաև դրա համար էինք ասում, որ այս կեղծ հանրաքվեի կապակցությամբ ինչ-որ ապոկալիպտիկ եզրակացություններ անել «այո»-ի և «ոչ»-ի կողմից, դա որևէ իմաստ չունի: Ես պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ այս սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն Հայաստանի քաղաքական կյանքի տրամաբանության մեջ որևէ բան չի փոխել, որովհետև ՀՀ Սահմանադրության մեջ կա անփոփոխ դրույթ՝ 2-րդ դրույթը՝ ՀՀ իշխանությունը պատկանում է ժողովրդին, ժողովուրդը իր իշխանությունը իրացնում է ընտրությունների միջոցով:

– Բայց նախագահ այլևս չի կարողանա ընտրել:

– Այսինքն՝ ինչ էլ փոխել են, իշխանությունը ձևավորվելու է ընտրություններով, և մեր խնդիրն է այդ ընտրություններում հաղթել:

– Այսօր Հյաստանում իշխանությունը և ընդդիմությունը միակարծիք են ԵՏՄ անդամակցության հարցի վերաբերյալ: «Քաղաքացիական պայմանագիրն» արդյո՞ք որևէ հստակ արտաքին քաղաքական դիրքորոշում ունի, թե Հայաստանը որ քաղաքակրթական համակարգում, ինչ համագործակցությունների պետք է գնա: Սեպտեմբերի 3-ի անսպասելի որոշումը, այնուամենայնիվ, ՀՀ քաղաքական և հասարակական կյանքում մեծ փոփոխությունների պատճառ չդարձավ:

– Նախ՝ ես ձեր փոխարեն զգույշ կլինեի և չէի ասի՝ իշխանությունը և ընդդիմությունը, ավելի շուտ կասեի իշխանությունն ու ոչ իշխանությունն են համակարծիք այդ հարցում: «Քաղաքացիական պայմանագիրն» առանցքային ընդդիմադիրներից մեկն է: Ինչ վերաբերում է արտաքին քաղաքական համագործակցությանը՝ չգիտեմ ինչու, մարդիկ կան, որ մտածում են, թե մեր քաղաքական մենյուում պետք է գրված լինի Արևմուտք և Հյուսիս կամ Եվրոպա, Ամերիկա, Ռուսաստան: «Քաղաքացիական պայմանագիրն» ի սկզբանե մերժում է այս ընտրությունը, մենք ասում եք, որ ո՛չ այն ենք ընտրում, ո՛չ այն: Դրա համար մեր արտաքին քաղաքականության կոնցեպցիան մենք անվանել ենք «Ոչ-ոչ». մենք կարող ենք շփվել մեր հարևանների հետ միայն, 2 հարևանները թշնամական երկրներ են, ունենք երկու հարևաններ, որոնք տարբեր ժամանակաշրջանում մեզ համար կյանքի ճանապարհ են դարձել: Մեր արտաքին քաղաքական ընկալումը հետևյալն է. ՀՀ արտաքին քաղաքականությունը պետք է հիմնված լինի տարածաշրջանային քաղաքականության վրա, և անկյունաքարը պետք է լինի այն, որ մենք Վրաստանի և Իրանի հետ հրաբերությունները պետք է դուրս դնենք աշխարհաքաղաքական կոնյունկտուրայից, ստեղծենք առանձնահատուկ հարաբերություններ այս երկու երկրների հետ, որոնք անկախ ամեն ինչից, դինամիկ կերպով պետք է զարգանան: Մենք չենք մերժում այդ աշխարհաքաղաքական կենտրոնները, բայց մենք այդ կենտրոնների միջև հավասարության նշան ենք դնում, սրբագրումով, որ այդ երկրների հետ մեր հարաբերությունների առանցքային նպատակը պետք է լինի ՀՀ ինքնիշխանության և անկախության ամրապնդումը:

– Դուք մերժելո՞ւ եք ԵՏՄ-ն:

– Ես դեմ եմ քվեարկել ԵՏՄ-ին, բայց արտաքին քաղաքականության ոլորտում կտրուկ շրջադարձերը կարող են բերել վթարային հետևանքների: Սխալ ենք համարում Հայաստանի անդամագրումը ԵՏՄ-ին, բայց սխալը ուղղելու ճանապարհը այդ մեքենայի ղեկը կտրուկ շրջելը չէ: Կտրուկ շրջադարձերը վտանգավոր են: Մենք շեշտը դնում ենք Վրաստանի և Իրանի հետ հարաբերությունների վրա և չենք ասում, որ որևէ տեղից դուրս ենք գալու, ո՛չ ԵԽ-ից ենք դուրս գալու, ո՛չ ԵԱՀԿ-ից, ո՛չ էլ ԵՏՄ-ից՝ իհարկե ունենալով հարաբերություններում հարցեր: ԵԽ-ում վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձությունները ուղիղ հարված են Հայաստանի Հանրապետության շահերին, և մենք այստեղ պետք է հարցեր տանք: Այնպես չէ, որ Արևմուտքում պայծառ արև է, իսկ ԵՏՄ-ում ամեն ինչ գորշ է: Ցանկացած իշխանություն պետք է չափազանց բալանսավորված լինի արտաքին քաղաքական հարցերում՝ իհարկե հետևելով իր սկզբունքներին, բայց պետք է հասկանանք, որ արտաքին քաղաքականության բնագավառում մենք գործ ունենք նաև ոչ միայն ահատ քաղաքացիների, այլ նաև պետության ճակատագրի հետ և այստեղ խաղեր խաղալը և էքսպերիմենտներ անելը ամենևին օգտակար չեն:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում