Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ կոռուպցիայի հետևանքով Ուկրաինան տարեկան կորցնում է ավելի քան 5 միլիարդ դոլար, հայտնում է BBC-ն: Այդ մասին նա ասել է Օդեսայի հակակոռուպցիոն ֆորումում:
«Այս կառավարության ժամանակ պետական հիմնարկություններից պաշտոնապես գողացվել է 120 միլիարդ գրիվեն: Այդ սխեմայով տնտեսությունից արտահոսք է եղել, ինչպես մենք հաշվել ենք, 5 միլիարդ դոլար: ՀՆԱ-ն ընկել է 20 տոկոսով: Ավելին` կառավարությունը մեզ ոչ մի բարելավում չի խոստանում… Ես պատասխանում եմ այն թվերի համար, որ ես ներկայացնում եմ… Ո՞վ է այդ բոլորի համար պատասխանում: Դե, ես չգիտեմ: Նորմալ երկրներում այդ բոլորի համար պատասխանում է կառավարության ղեկավարը»,- հայտարարել է Սաակաշվիլին:










































