Չինաստանը պատրաստվում է մոդեռնացնել ածուխով աշխատող էլեկտրակայանները, որպեսզի մինչև 2020 թվականը 60%-ով նվազեցնեն վնասակար արտանետումները` միաժամանակ խնայելով 100 միլիոն տոննա ածուխ, ինչպես նաև ածխաթթու գազի արտանետումները կրճատել 180 միլիոն տոննայով: Այդ մասին հայտարարել է Չինաստանի Պետխորհուրդը, գրում է Xinhuanet-ը:
Հայտարարությունում ասվում է, որ մինչև 2020 թվականը Չինաստանը կփակի այն գործարանները, որոնք չեն համապատասխանում էներգախնայողության ստանդարտներին:









































