Friday, 24 07 2026
12:50
Զելենսկին հուլիսի 28-ին կհանդիպի Թրամփի հետ. DW
Հատուկ տիկնիկներ՝ երեխաների հարցաքննությունն առավել արդյունավետ կազմակերպելու համար
Պացանն ասաց՝ պացանն արեց. Լավրովը
Վթարի հետևանքով Արմավիրում ջուր չի լինի
12:10
Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմ
Կասպից ավազանը ռազմականանում է
Նոր հարձակումներ Wildberries-ի պահեստների վրա
Թերլիցքավորման համար «Կարս» ՍՊԸ-ի լցակայանում փակցվել է նախազգուշացնող պաստառ
Ռուսաստանը սահմանափակում է Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը
Հիմնանորոգվում է Հացիկով անցնող 3.5կմ երկարությամբ ավտոճանապարհը
11:10
Արաղչին նախազգուշացրել է ԱՄՆ-ի կողմից իրանական ակտիվների բռնագրավման հետևանքների մասին
Ինչպե՞ս պաշտպանել մաշկը շոգ եղանակին. ԱՆ-ի խորհուրդները
10:50
Թրամփը հայտարարել է, որ նավերին հասցված վնասը կփոխհատուցվի ԱՄՆ-ում պահվող իրանական սառեցված ակտիվների հաշվին
Քաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ Ճանապարհային ոստիկանության անունից. Կիբեռոստիկանություն
Լայնածավալ հոսանքազրկում Վրաստանում. Թբիլիսին մնացել է առանց էլեկտրականության
Ուկրաինական ԶՈՒ-ն հարվածել է Wildberries-ի՝ Սանկտ Պետերբուրգի և Սիմֆերոպոլի պահեստներին
Հայտարարություն. 1in.am
09:50
Թրամփը նոր մաքսատուրքեր է սահմանում
«Արև Արենա» ամառային ճամբարը համախմբել է շուրջ 260 երեխաների
Վաշինգտոնը 3 փուլ է նախատեսել ԹՐԻՓՓ-ի համար. Բաքուն մտահոգ է
Սպասվում է կարճատև անձրև
09:10
ԱՄՆ-ի և Իրանի շարունակական հարվածների ֆոնին Թրամփը հայտնել է, որ առայժմ չի բանակցի նոր հրադադարի շուրջ
Իրանում կան «ռուսական եղանակ նվագող» շրջանակներ, որոնց նյարդայնացնում է TRIPP-ը
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջեի եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 14.7 տոկոսով կամ 210.1 մլրդ դրամով. ֆինանսների նախարարություն
Ոստիկանությունը հատուկ միջոցառումներ է իրականացրել․ հայտնաբերվել են հետախուզվողներ, ապօրինի պահվող զենք-զինամթերք, թմրամիջոցներ
08:30
Նավթի գներն աճել են – 23/07/26
ՄԻՊ-ն ամփոփել է Սյունիքի մարզին վերաբերելի` մարդու իրավունքներին առնչվող հավաքագրված խնդիրները, քննարկել դրանց լուծման առաջարկները
60 տոկոսով նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ Արփինե Սարգսյանն Արարատի մարզում ամփոփել է առաջին կիսամյակի աշխատանքը
Ռուս-ադրբեջանական տարաձայնությունները հրապարակայնացման ենթակա չե՞ն
Լարսը բաց է

Ոստիկանությունը թույլ չի տալու որևէ անօրինական գործողություն. Հունան Պողոսյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը:

– Պարոն Պողոսյան, ի՞նչ կասեք վերջին շրջանում հնչող քաղաքացիական անհնազանդության կոչերի մասին:

– Առաջին անգամ չէ, որ այդ կոչերը հնչում են: Վերջին շրջանում դրանք ավելի ինտենսիվ են և հնչում են անհասկանալի նրբերանգներով: Այսօր մեր հերթական օպերատիվ խորհրդակցության ժամանակ ոստիկանության պետը հստակ նշեց խնդիրները: Դուք գիտեք, որ ոստիկանության կազմում ստեղծվել է շտաբ, որը սահմանադրական հանրաքվեին նախորդող ժամանակահատվածում, հանրահավաքի ընթացքում և նույնիսկ հանրահավաքի ավարտից հետո պետք է գործեր, ստեղծվել էին համակարգող աշխատանքային խմբեր, և ոստիկանությունը շատ պարտաճանաչ կատարում էր իր գործառույթները:

Հանրահավաքային շրջաններով ոստիկանությունը երբևէ չի զարմացել, և երբևէ որևէ մեկը չի էլ կարող զարմացնել: Այդ հնչող կոչերը ընդամենը խոսքեր են, ոստիկանությունը տիրապետում է ամեն ինչին: Եվ այսօր էլ համակարգող խմբի անդամ Անդրիաս Ղուկասյանը նամակ էր հղել մեզ՝ հանդիպման ակնկալիքով: Ոստիկանությունը, իհարկե, ընդունեց նրանց հրավերը և հրավիրեց ոստիկանություն, քանի որ ոստիկանապետի այսօրվա խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականներից մեկն էլ հենց դա էր՝ ինչու չէ, հանդիպել, նրանց հետ լինել բացարձակապես անկեղծ ու օբյեկտիվ և ներկայացնել մեր դիրքորոշումը, բայց նրանք, չգիտես ինչու (բայց, իհարկե, մեզ հայտնի պատճառներով), հրաժարվեցին:

Ոստիկանության գործողությունները համահունչ են լինելու օրենքի տառին: Նրանք իրազեկել են քաղաքապետարանի համապատասխան ծառայություններին, և կարծես թե կա նաև պատասխան. իրենք մեզանից էլ լավ գիտեն՝ ինչ ասել է արգելված իրեր, գործիքներ տեղավորել այստեղ կամ այնտեղ: Ոստիկանությունը պատրաստ է իրավիճակի ցանկացած զարգացման: Այնպես որ, առաջին հերթին կոչ կանեի իրենց՝ հետևել օրենքի տառին և գործել բացառապես օրենքի շրջանակներում: Տարբեր կոչեր են հնչում, և մեզ մոտ այնպիսի տպավորություն է, որ նրանք չեն կարողանում կառավարել, այսինքն՝ գործում է կարապի, խեցգետնի և գայլաձուկի մասին հայտնի առակը, և, ինչպես միշտ, ինչ-որ ձևով նախապես փորձում են խուսափել պատասխանատվությունից: Հանրահավաքի և հանրահավաքներ անցկացնելու մասին օրենքում հստակ գրված է և՛ ոստիկանության, և՛ հանրահավաքի կազմակերպիչների, և՛ մասնակիցների իրավունքների ու պարտականությունների մասին: Մենք սպասում էինք, որ իրենք հրաժարվելու են, բայց սպասում էինք նաև, որ ողջախոհությունը կգործի, քանի որ իրենք են դիմել հանդիպման խնդրանքով, բայց, ցավոք սրտի, չհանդիպեցին: Պարզապես մենք ուզում էինք իրենց ներկայացնել մեր դիրքորոշումը, ես նույնիսկ ուզում էի մի քիչ երկար զրուցել իրենց հետ, ներկայացնել վերջին օրերի, ամիսների, միգուցե եռամսյակի, կիսամյակի օպերատիվ իրավիճակը հանրապետությունում: Հանկարծակի այդ ի՞նչ մղումներով իրենք որոշեցին, որ հասարակական կարգի պահպանությունը վտանգված է, և դա կապում են վերջերս վնասազերծված խմբի հետ. անհասկանալի ջղաձգումներ են սրանք:

– «Նոր Հայաստան» ընդդիմադիր միասնական ճակատը մարզային հանդիպումներ ունեցավ վերջին շաբաթվա ընթացքում և կոչ էր անում դեկտեմբերի 1-ին գալ Երևան և մասնակցել հանրահավաքին: Նաև խոսվում էր այն մասին, որ ոստիկանության կողմից կարող են արհեստական խոչընդոտներ ստեղծվել դեպի Երևան ճանապարհներին: Ի՞նչ կասեք այս մասին:

– Երբեմն մարդիկ հայտնվում են ծիծաղելի վիճակում: Ոչ ոք չի կարող իրեն վերագրել հանրության կամ ժողովրդի փրկչի դերը՝ այն պարզ պատճառով, որ ժողովրդի անունից ոչ ոք հանդես գալու իրավունք չունի, այդ թվում՝ նաև իրենք: Նրանց մարզային այցելությունները երբևէ մարդաշատ չեն եղել, ընդհակառակը՝ շատ դեպքերում իրենք իրենց հետ տարել են իրենց համախոհներին, որպեսզի տպավորություն ստեղծվի, թե բազմամարդ է: Իսկ ինչո՞ւ են իրենք կարծում, որ այդքան ընդունված են ժողովրդի կողմից, ինչո՞ւ են կարծում, որ իմ անունից, ձեր անունից մեր ազգաբնակչության անունից կարող են հանդես գալ, ինչո՞ւ են պախարակում ու նսեմացնում մարդկանց կատարած աշխատանքը. սրանք հարցեր են, որոնք պետք է ուղղեք իրենց:

Իսկ դա իրենց հիվանդագին երևակայության արդյունքն է, ոստիկանությունը երբևէ չի սադրել, երբևէ որևէ բանի չի խոչընդոտել: Ինչ-որ հոգեբանական բաներ են ուզում անել, բայց իրենց մոտ կարծես թե դա էլ չի ստացվում: Եթե մարդը ցանկանում է գալ հանրահավաքի, ինչո՞ւ պետք է ոստիկանությունը խոչընդոտի, ընդհակառակը՝ կօժանդակի: Եթե օրինահարգ քաղաքացի է, թող գա մասնակցի, ասի իր խոսքը, կարծիքը, իր մասնակցությունն ինչ-որ ձևով ցուցաբերի, բայց մինչև օրենքը շրջանցելը, մինչև այլոց իրավունքները ոտնահարելը: Այ այդտեղ կգործի օրենքը, ոստիկանությունը հստակ կգործի օրենքի և իր գործառույթների շրջանակներում: Միանշանակ արգելված իրեր, առարկաներ չեն լինելու:

Մենք կատարում ենք և՛ տեսանելի, և՛ անտեսանելի աշխատանք, բազմաթիվ են օպերատիվ տեղեկություններն այն մասին, որ հնարավոր են տարբեր կարգի սադրիչ գործողություններ, դրանք բոլորը մանրակրկիտ ստուգվում են: Ահազանգեր ունենք նույնիսկ մարզերից, երբ որ մարդկանց հարազատները բողոքում են, որ իրենց տան անդամին, երիտասարդին եկել են և սադրում են, որ գա Երևան՝ մասնակցելու ինչ-որ ակցիաների: Անհասկանալի վարքագիծ. արկածախնդրությո՞ւնն է իրենց մոտ գործում, խնդրեմ: Մենք պատրաստ ենք ցանկացած զարգացման: Կոչ ենք անում բոլորին, լինել օրենքի շրջանակներում: Առաջին դեպքը չէ, որ եղել են ակցիաներ, թող լինեն, բայց արգելված իրեր, առարկաներ չլինեն, խոսում են ինչ-որ անվադողերից: Շատ կարճ ժամանակ անց ոստիկանության դիքորոշումը դուք կտեսնեք հայտարարության տեսքով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում