Սիրիայում ավելի քան 40 ապստամբ խմբավորումներ կոչ են արել Մերձավոր Արևելքի երկրներին միավորվել Ռուսաստանի և Իրանի դեմ: Այդ մասին տեղեկացնում է Reuter-ը՝ հղում կատարելով 41 ապստամբ խմբավորումների միացյալ հայտարարությանը:
Հայտարարության համաձայն՝ սիրիական ընդդիմության զինյալները, այդ թվում՝ «Սիրիայի ազատ բանակ» կոալիցիայի կազմի մեջ մտնող ապստամբ խմբավորումները, որոնց ֆինանսավորում են Արևմուտքի երկրները, կոչ են անում տարածաշրջանի երկրներին համագործակցել «Սիրիան օկուպացրած ռուս-իրանական դաշինքին» դիմագրավելու համար:









































