Մայլի Սայրուսը մասնակցել է Saturday Night Live շոուին, որտեղ երգերից մեկի կատարման ժամանակ լաց է եղել ուղղակի բեմում, հայտնում է spletnik.ru-ն:
Բեմ դուրս գալով անսովոր հագուստով՝ Մայլին իր խմբի հետ սկզբում կատարել է Karen Don’t Be Sad երգը: Դրանից հետո նա նստել է դաշնամուրի առաջ և կատարել The Twinkle Song երգը: Երգի կոմպոզիցիան յուրօրինակ ներբող էր՝ նվիրված զոհված տնային կենդանիներին: Մայլին երգելիս հիշել է իր սիրելի կենդանիներին և չի կարողացել զսպել արցունքները:













































