Մեր ավանդական բժշկության մեջ սխտորը հատուկ տեղ է զբաղեցնում, և նրա նշանակությունը հաստատում էր նաև անցյալ դարի բժշկությունը: Այն պարունակում է ավելի քան 200 բիոլոգիական ակտիվ նյութեր: Պարունակում է օգտակար յուղեր, A, B1, B2 և C վիտամիններ, հանքային կալիում, երկաթ, ծծումբ, յոդ, կալցիում, ֆոսֆոր, սելեն, ամինաթթուներ, ֆերմենտներ և այլն: Բոլոր բաղադրությունները գործում են կենտրոնացած ձևով, տեղեկացնում է allwomen.net-ը:
Սխտորի կենարար ուժն օգնում է լավացնել բոլոր ներքին օրգանների աշխատանքը և մաքրում է արյունը։ Այն բացում է ախորժակը և արագացնում է սննդի յուրացումը։ Ոչ ավանդական բժշկությունը բացահայտել է սխտորի ուժը՝ վերակենդանացնելով առողջության հնագույն բաղադրատոմսերը։ Սխտորը հայտնի միջոց է ճիճուների և այլ մակաբույծների դեմ պայքարում։ Տիֆը, շաքարախտը և ընկճախտը այլևս սարսափելի չեն, եթե կանոնավոր կերպով սխտոր օգտագործել։







































