Կոլիզեումը 3 օրով թատրոնի կվերածվի՝ հայտնում է TASS-ը:
Երեք երեկո դրա արենայում կընթանա հույն ողբերգակ Եվրիպիդեսի «Մեդեա» ողբերգությունը:
Վերջին անգամ հայտնի կրկեսը թատրոն է ընդունել 15 տարի առաջ՝ 2000թ. քրիստոնեության հոբելյանական տարին տոնելու կապակցությամբ: Ներկայումս ներկայացումները հնագիտական հուշարձանում հազվադեպ են:
Կոլիզեումը՝ Հին Հռոմի ամենամեծ ամֆիթատրոնը, կայսերական Հռոմի վիթխարի և հռչակավոր կոթողներից է, որը ժամանակին կրկեսի շենք է եղել: Դրա կառուցումը սկսել է Վեսպասիանոս կայսրը՝ մ.թ. 57 թվականին, ավարտել Տիտոսը՝ 80 թվականին:









































