woman-talk.com-ը ներկայացնում է վազել սկսելու համար 9 պատճառ:
1. Վազքը մեծացնում է սրտի և անոթների հնարավորությունները, մարզվում է անմիջականորեն սրտամկանը` սիրտը ամրացնելով և դարձնելով ավելի ուժեղ:
2. Ավելանում է արյան մեջ թթվածնի քանակը: Մարզված սիրտը մեկ ցիկլի ընթացքում չմարզվածից ավելի շատ արյուն է մղում, ինչի շնորհիվ հյուսվածքներին և օրգաններին ավելի մեծ քանակությամբ թթվածին և սննդանյութեր են մատակարարվում:
3. Նյարդային լարվածության դեմ պայքարելու հիանալի միջոց է: Օրգանիզմում սթրեսը և հոգնածությունը կուտակում են վնասակար նյութեր, ինչն էլ հենց հոգնածության պատճառ է: Հոգնածությունից ազատվելու համար հարկավոր է կարգին քրտնել, որին նպաստում է վազքը:
4. Երկարատև ծանրաբեռնվածությունների ժամանակ արյան մեջ արտանետվում է էնդորֆին հորմոնը: Այն անվանում են նաև «երջանկության հորմոն»: Նշանակում է՝ վազելիս ընկճախտը վերանում է:
5. Բարձրանում է մտավոր ակտիվությունը: Վազքի ժամանակ ավելի ակտիվ է գործում կենտրոնական նյարդային համակարգը, հետևաբար և գլխուղեղը: Այդ պատճառով վազքի ժամանակ մարդը հաճախ գտնում է դժվար խնդիրների և հարցերի պատասխաններ:
6. Պարբերաբար վազքով զբաղվելը բարձրացնում է իմունիտետը, նվազում է արյան մեջ խոլեստերինի քանակը, թուլանում է սովի զգացողությունը, սկսում են ավելի լավ աշխատել աղիները, որի արդյունքում մարմնի քաշը նորմալանում է:
7. Վազել կարելի է օրվա ցանկացած ժամին: Առավոտյան, երբ որ արյան մեջ հորմոնների ավելի բարձր քանակություն կա, վազքը բնական միջոց է օրգանիզմը նորմալ հորմոնային վիճակի վերադարձնելու համար: Երեկոյան վազքը հանում է լարվածությունը, վերացնում է ավելորդ ախորժակը և հիանալի քուն է բերում:
8. Գիտնականների հետազոտությունները ցույց են տվել, որ վազելիս մասամբ վերականգնվում են լյարդի հյուսվածքները: Վազքը դրական է ազդում երիկամների վրա` հանելով նրանց ծանրաբեռնվածությունը և նպաստում է ավելի լավ աշխատելուն:
9. Պարբերաբար վազքով զբաղվելը դրական է ազդում հենաշարժական ապարատի վրա: Տարիքով մարդկանց համար այդպիսի մարզումները շատ օգտակար են`կանխում են հոդերի և մկանային հյուսվածքների փոփոխությունները:
Դեռ հին հույներն են ասել՝ «եթե ուզում ես ուժեղ լինել` վազիր, ուզում ես գեղեցիկ լինել` վազիր, ուզում ես խելացի լինել` վազիր»:









































