Բեյոնսեի մարմնաձևերը տպավորում է շատերին, այդ թվում ճարտարապետներին: Ավստրալական Elenberg Fraser ընկերությունը որոշել է երկնաքեր կառուցել՝ ոգեշնչվելվով երգչուհու մարմնով Ghost տեսահոլովակում, հայտնում է segodnya.ua-ը:
68 հարկանի, 226 մետր բարձրությամբ կորություններով երկնաքերը կտեղավորի 660 բնակարան, 160 հյուրանոցային համար և առևտրի տարածքներ:
Ինչպես հայտնում են ստեղծողները, շենքի տվյալ ձևը ուժեղ տատանումների և քամու ժամանակ լավագույն ձևով կտեղաբաշխի զանգվածը:









































