Saturday, 25 07 2026
15:10
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել
Ադրբեջանը «ռուսաստանյան նավթ է արտահանում»
14:50
Tesla-ի շահույթը նվազել է
Վթարային ջրանջատում Արտաշատ քաղաքում
14:30
Եվրոպայում օգոստոսի սկզբին սպասվում է հերթական ջերմային գմբեթը
Առկա է անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
14:10
Գիտնականները գնահատել են Երկրի վրա ծառերի ընդհանուր թիվը
Բացահայտվել է Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորվածներ
13:50
Մադրիդում անտառային հրդեհների պատճառով տարհանվել են ՆԱՍԱ-ի աշխատակիցները
Հայաստանից արտահանումն աճել է․ առաջին կիսամյակի ցուցանիշները
Վրաստանի տարածքում Էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
10 նոր սերնդի աղբատար մեքենաներ՝ Երևանի աղբահանության համակարգում․ Տիգրան Ավինյան
40 տուժած. Թուրքիայում մարդատար ավտոբուս է շրջվել
Անի Հովսեփյանը 3-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում
12:50
Ռումինիայի նախագահը հայտարարել է երկրի օդային տարածքում նոր ԱԹՍ-ի խոցման մասին
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
12:30
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
12:20
Անտոնիու Գուտերեշը ժամանել է Սիրիա
Որն է այս տարվա կլիմայական առանձնահատկության պատճառը․ Գագիկ Սուրենյան
Եկատերինբուրգում ԱԹՍ-ն հարվածել է Wildberries-ի պահեստի ուղղությամբ
11:40
Վլադիմիր Հակոբյանը` ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
11:30
Նավթի գները նվազել են – 24/07/26
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է․ 1 ժամ non-stop երաժշտություն
Վրաստանում 2-րդ օրն անընդմեջ տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի համատարած անջատում
Կանանց գումարտակի զինծառայողների հերթապահությունն ամրացված շրջաններից մեկում․ ՊՆ
10:50
Իսպանիայի չեմպիոնական պարգևը հարկվելու է 15 մլն դոլարով
Տեղումներ չեն սպասվում
Մոսկվան շարունակում է Հայաստանը համարել իր հենարանը Հրվ Կովկասում
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում

Չափազանց լավատես են մարդիկ, որոնք մտածում են, թե ԵՏՄ-ն ապագա ունի. ղազախստանցի քաղաքագետ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ղազախ հայտնի քաղաքագետ Այդոս Սարիմը:

-Պարո՛ն Սարիմ, շատ փորձագետների կարծիքով՝ Եվրասիական տնտեսական միությունն ապագա չունի: Հաշվի առնելով Ռուսաստանի տնտեսական ճգնաժամը, ԵՏՄ անդամ երկրների առաձին շահերը, որոնք ժամանակ առ ժամանակ հակասում են անդամ մյուս պետության հետաքրքրություններին, տպավորություն է, որ վաղ թե ուշ այդ միությունը կդադարեցնի իր գործունեությունը։ Հետաքրքիր է, կիսո՞ւմ եք արդյոք նման կարծիքները և մասնավորապես Ղազախստանի մասով՝ այն արդյունավետ աշխատո՞ւմ է:

Այն ամենը, ինչ Դուք հիմա թվարկեցիք, տևական ժամանակ է մենք դրա մասին խոսում ենք: Այդ միությունը անդամ պետությունների տնտեսական հետաքրքրություններից ու շահերից չի բխում։ Դա պարզապես մի միություն է, որ ստեղծել է Ռուսաստանը և բխում է զուտ նրա նպատակներից ու շահերից:

Ես խոսել եմ և՛ ղազախ, և՛ բելառուս տնտեսագետների հետ, ոչ ոք չի կարող ընդհանրապես հաշվել ու ասել, որոնք են այդ միության դրական կողմերը: Ասել, որ Եվրասիական տնտեսական միույթունն ապագա ունի, կլիներ ծայրաստիճան լավատեսական մոտեցում: Ըստ իս՝ այդ կառույցը կունենա այն ճակատագիրը, ինչին արժանացավ ԱՊՀ-ն. շատ համաձայնություններ ստորագրվեցին, փաստաթղթեր առաջ եկան, բայց հետագայում կամաց-կամաց ամեն բան վերացավ: Հաշվի առնելով Ռուսաստանում տիրող իրավիճակը՝ տնտեսական առումով այն ուղղակի չի կարող կենսունակ լինել, Ռուսաստանը չի կարող այդ միության գլխավոր հովանավորն ու շարժիչ ուժը լինել:

Վերջին շրջանում հաճախ են հայտարարություններ լինում այն մասին, որ Ադրբեջանը ևս կդառնա Եվրասիական տնտեսական միության անդամ: Ի՞նչ եք կարծում, հաշվի առնելով ղարաբաղյան հակամարտությունը՝ Հայաստանն ու Ադրբեջանը կարո՞ղ են մի միասնական տնտեսական հարթության մեջ լինել:

Մենք գիտենք, որ Եվրասիական տնտեսական միության մեջ որոշումները կայացվում են կոնսենսուսով՝ այսինքն՝ անդամ ամեն պետություն ձայնի իրավունք ունի և որոշում կայացնող է: Եվ այս կոնտեքստում ես չեմ կարծում, թե Հայաստանը ծայրաստիճան հետաքրքրված կլինի Ադրբեջանի անդամակցությամբ:

Բացի այդ՝ Ադրբեջանն ընդհանրապես նման ցանկություն չունի՝ իմ կարծիքով։ Դա կարող է լինել Ռուսաստանի կամ մեկ այլ պետության ցանկությունը. իրադարձություններից առաջ ընկնել ու այդ միության մեջ ներառել որքան հնարավոր է շատ երկիր: Ըստ իս, սակայն, դա Ադրբեջանի համար կլինի անարդյունավետ որոշում: Ադրբեջանը հիմա նորմալ առևտրային հարաբերություններ ունի համարյա բոլոր երկրների հետ: Այդ պատճառով էլ չեմ կարծում, թե Ադրբեջանն ուղղակիորեն հետաքրքրված է այդ անդամակցությամբ: Այլ հարց է, որ Ադրբեջանը հիմա արևմուտքի հետ լարված հարաբերություններ ունի, և որոշ երկրներ դա փորձում են օգտագործել քաղաքական և դիվանագիտական խաղերի համար: Ռեալ հնարավորություն և անհրաժեշտություն առ այն, որ Ադրբեջանը լինի այդ միության կազմի մեջ՝ չկա:

Ամենազարմանալին այն է, որ այն բոլոր երկրները, որոնք այսպես թե այնպես մտնում են միության մեջ, կորցնում են առևտրաշրջանառությունը: Ես միշտ ասել եմ, որ այդ միության քաղաքական կոմպոնենտն ավելի շատ է, քան տնտեսականը:

Եվրասիական տնտեսական միությունը ուղղակի նախկին Խորհդային միության խաղաղ բաժանման, խաղաղ փլուզման միջոց է: Կան երկրներ, որոնք Ռուսաստանից անջատվելու համար ռազմական ուղին են ընտրել՝ Ուկրաինան և Վրաստանը:

Հայաստանը, հասկանալի է, որ ունի իր հետաքրքրությունները՝ կապված ազգային անվտանգության, հայկական սփյուռքի հետ: Հայաստանը գտնվում է չափազանց բարդ աշխարհագրական դիրքում և պայմաններում, ու գուցե ինչ-որ տեղ արդարացված է նրա որոշումը: Իսկ Ղազախստանի համար ակնհայտ է, որ սա բաժանման միջոց է:

-Այսինքն՝ Ղազախստանին ևս ձեռնտու չէ ԵՏՄ-ն:

-Ես Ղազախստանում ապրում եմ և շատ լայն շրջանակների մարդկանց հետ եմ շփվում: Չեմ կարծում, թե կան մարդիկ, որոնք օգուտներ են տեսնում այդ միությունից: Հակառակը՝ շատերն են հիմա ասում, որ այն քիչ արտադրությունները, որ կային և որով մենք մինչ այժմ հպարտանում էինք՝ թեթև արդյունաբերություն, սննդարդյունաբերություն, դրանք ուղղակի չեն դիմանում ստեղծված մրցակցությանը: Կա՛մ պետությունը կխախտի ԵՏՄ կանոնադրությունը, կա՛մ էլ հազարավոր մարդիկ գործազուրկ կմնան:

Ամենասկզբում ոչ ոք մանրամասն չի ուսումնասիրել՝ ինչպես է աշխատելու այդ կառույցը, ինչպես է կոմպենսացվելու փոքր և միջին ձեռնարկությունների փակվելը, այն ինչպիսի ուժեղ և թույլ կողմեր ունի:

Երբ այս բոլոր խնդիրները հիմա ջրի երես են դուրս գալիս, բոլորը պետականամետ գործիչներ են, բոլորն են դեպի ընտրություն շարժվում, ոչ ոքին էլ ձեռնտու չեն նման խնդիրները: Հասկանալի է, որ դա հակասական արձագանք կառաջացնի: Պետք է նայել ռեալ քաղաքականությանն ու ռեալ տնտեսությանը։

Ես Ղրղըզստանում էի, հանդիպել եմ տարբեր քաղաքագետների, բիզնեսմենների հետ: Նրանք ևս մտավախություն ունեին, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամագրումը նոր հեղաշրջում կարող է առաջացնել, շատ բան կախված է Չինաստանի հետ առևտրից: Ապրանքների գների բարձրացում, այլ խնդիրներ լայն շրջանակների մարդկանց՝ առևտրականների, բիզնեսմենների շրջանում մեծ մտավախություններ են առաջացրել: Եվրասիական տնտեսական միությունը և՛ ազգային անվտանգության, և՛ կայունության առումով շատ մեծ սպառնալիք է: Այսօր Ղրղըզստանի ամենամեծ առևտի շուկան՝ 50- 60 տոկոսը փակ է, չի աշխատում: Այդ ամենը մեծ խնդիրներ է առաջացնելու: Եթե մի երկրում ամեն բան վատանա, ավտոմատ կերպով մյուս բոլոր երկրների վրա է անդրադառանալու:

Դուք ասացիք, որ Հայաստանն անդամագրվել է այդ միությանը՝ ազգային անվտանգությունից ելնելով: Հայտնի է, որ երբ դեռևս Հայաստանը ԵՏՄ անդամ չէր, և Ղազախստանը և Բելառուսը բազմաթիվ առարկություններ են հայտնել՝ առաջինը հենց Ղարաբաղի հարցով։ Հիմա, երբ Ղարաբաղով ԵՏՄ-ին անդամագրվելու խնդիր չկա՝ այդ երկու երկրների համար Հայաստանը եղբայրական երկիր համարվո՞ւմ է:

Իրավացի եք, որ կային խնդիրներ: Այսօր դրանք չեն վերացել: Հայաստանի հետ հարաբերությունների հիմնական խնդիրն այն է, որ Հայաստանը սահման չունի մաքսային միության անդամ երկրների հետ:

Հասկացե՛ք, Հայաստանի հետ ընդհանուր հիմա էլ ոչինչ չկա, չի աշխատում այդ կառույցը , ի՞նչ ունի Հայաստանը Ղազախստանի հետ ընդհանուր: Այսօր Վրաստանը Ղազախստանի համար շատ ավելի գրավիչ երկիր է առևտուր իրականացնելու համար, քան Հայաստանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում