Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Սեյրան Օհանյանն ընդլայնում է ունեցվածքը. Նախարարի համար Վահանգնի թաղամասում շքեղ առանձնատուն է կառուցվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս առանձնատունը կառուցվում է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի համար: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան այն մասին, որ Վահագնի թաղամասում կառուցվող այս դղյակի հողհատկացումը արել է Սեյրան Օհանյանի սանիկը՝ Վահագնի թաղամասի անվտանգության ծառայության ղեկավար, մեծահարուստ Վահագն Հովնանյանի փեսա Արթուր Ալեքսանյանը՝ Ամարասի Արթուրը: Իսկ թե ինչ միջոցներով է կառուցվում մոտավոր հաշվարկներով 350-400 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ այս առանձնատունը, պարզ չէ:

Տեղեկացնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարը 2014 թվականի դրությամբ, ըստ պաշտոնական փաստաթղթերի, ունի 17 մլն դրամ, (եւս 9 մլն դրամի տարեկան եկամուտ եւ 5 մլն դրամ՝ աշխատավարձ): Երբ «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից պարզել, թե ինչ միջոցներով է նախարարի համար առանձնատուն կառուցվում, գուցե ոչ իր անունով, խոսնակը կտրականապես հերքեց լուրը՝ ասելով, թե նման բան չկա:

Դե, իհարկե, ՊՆ Սեյրան Օհանյանի տունը Վահագնի թաղամասում այնպիսի համառությամբ են հսկում, կարծես այն իր էությամբ ռազմական գաղտնիք է: Անվտանգության աշխատակիցները պարզապես հետապնդում էին «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողներին, որպեսզի չհամարձակվեն լուսանկարել ամենապաշտպանված տներից մեկը: Դրա համար էլ վստահ հերքում են: Բայց մեզ, այնուամենայնիվ, հաջողվեց մի քանի կադր որսալ»: Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում