Մանհեթենի հայտնի ռեստորաններից մեկը որոշ ժամանակով կվերածվի Wasted հաստատության, որտեղ մարդկանց դեն նետած սննդային մնացորդներից համեղ ուտեստներ կմատուցվեն, գրում է rosbalt.ru-ն:
Ռեստորանի շեֆ-խոհարար Դեն Բարբերն իր թիմ է հրավիրում 20 հայտնի շեֆ-խոհարարների, այդ թվում՝ Մարիո Մատալիին ու Cronut-ի հիմնադիր Դոմինիկ Անսելին, որպեսզի նրանք օգնեն յուրահատուկ ուտեստներից ճաշացանկ պատրաստել:
Դեն Բարբերը պլանավորում է նաև տարբեր ֆիրմաների հետ համագործակցել, որը կօգնի փոխել սննդային մնացորդների օգտագործման հեռանկարները: