Monday, 03 06 2024
Բեռնատարը մասամբ այրվել է
00:00
Իրանում նախագահական ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 37 մարդ
-
23:45
Իսրայելը Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի կառավարման համար այլընտրանք է փնտրում
23:30
Մալդիվներն արգելել են Իսրայելի քաղաքացիների մուտքը երկիր
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշել է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը
Ուկրաինայում Հայաստանի դեսպանն այցելել է Բուչա և մարդասիրական օգնություն է նվիրաբերել
Վազգեն Գալստանյանն ամփոփում է շաբաթը Սուրբ Աննա եկեղեցու բակում․ կադրեր վերևից
Խաչի հետևում պախկվել՝ ամեն ինչ խառնում են իրար. սա հարձակում է մեր անվտանգային համակարգերի վրա
Խորացել են Ադրբեջան-Իսրայել հարաբերությունները. ինչ սպասել
Սեպտեմբերին ալիք կլինի. Գալստանյանի շարժումը նախապատրաստություն էր
Հանգանակությունների կարիք չկա, կառավարությունն ի զորու է լուծել մեր ազգաբնկաչության կարիքները. Լոռու մարզպետ
Նիկոլ Փաշինյանը հեծանիվ է վարում՝ «ուշադրություն հրավիրելով առողջ ապրելակերպի վրա»
21:15
Մահացել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան հրամանատար Վաջիհոլլահ Մորադին. ԶԼՄ
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Տեղադրվում են երկաթբետոնե խորանարդիկներ՝ անվտանգությունն ապահովելու համար
Փրկարարները աղետի գոտի խաղալիքներ են տեղափոխել
Դեբեդի հեղեղման պատճառով փլուզված հատվածի երկայնքով տեղադրվում են երկաթբետոնե խորանարդիկներ
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Վթարային ջրանջատում Սյունքի մարզի Գորիս քաղաքում հունիսի 2/3-ին
Երեխայի կամ անօգնական վիճակում գտնվողի թրաֆիքինգը կամ շահագործումը
Մահացել է արվեստի վաստակավոր գործիչ Յուրի Մինասյանը
Ուղիղ․ Վազգեն Գալստանյանն ամփոփում է շաբաթը Սուրբ Աննա եկեղեցու բակում
Երևանում նշվել է Հեծանվի միջազգային օրը
Այսօր կրկին այցելել եմ Այրում կայարան․ Գնել Սանոսյան
Որպես անհետ կորած որոնվում է 25-ամյա կոմպոզիտոր Անահիտ Մնացականյանը
18:15
Թեհրանում Չինաստանի դեսպանը կանչվել է Իրանի արտգործնախարարություն
Մոսկվան այստեղ բախումներ հրահրելու ծրագիր ունի, որը շարժման անկումով քիչ հավանական է դարձել
Ուկրաինայում ՀՀ դեսպանը և Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը Բուչայի բուժհաստատությունների համար դեղամիջոցներ են փոխանցել
Հայաստանում իշխանությունները ձգտում են դեպի Եվրոպա, Վրաստանում դարձել են ռուսամետ
Կապանում ՃՏՊ-ի հետևանքով տուժել է չորս մարդ, երկուսը՝ մանկահասակ երեխաներ են

Apple-ը և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը. The Daily Beast

Ապրիլի 24-ին Apple-ը կթողարկի իր նոր Apple Watch ժամացույցը: Նույն օրը, երբ լրանում է ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսին որդեգրած ընտանիքի ազգի հանդեպ Ցեղասպանության 100-րդ տարելիցը, գրում է The Daily Beast-ը:

100 տարի անց այն դեպքերից, որոնց պատճառով Սթիվ Ջոբսին որդեգրած ընտանիքը փախել է Հայոց ցեղասպանությունից, նրա հիմնած ընկերությունը թողարկում է նրա ամենամեծ նոր արտադրանքը Օսմանյան կայսրությունում 1.5 մլն հայերի զանգվածային ջարդերի հարյուրերորդ տարելիցին ընդառաջ:

Իսկ ակտիվիստները մտահոգված են, որ Apple-ի վերջին գլուխգործոցը լսարանին կշեղի տարելիցից, որը, նրանք հույս ունեն, ի վերջո կստիպի Թուրքիայի կառավարությանը, որը երկար ժամանակ հերքել է Ցեղասպանության փաստը, ճանաչել իր արյունոտ անցյալը:

Սթիվ Ջոբսի կենսաբանական ծնողները հայ չեն եղել, բայց նա մեծացել է իրեն որդեգրած մոր միջոցով, ում ընտանիքը կոտորածներից խուսափելու համար 1910-ականներին փախել է Ամերիկա: Եվ Ջոբսը, թեև երբեք հրապարակավ չի խոսել իր կապերի մասին, խոր կապ է զգացել իր ընտանիքի ժառանգությանը և նրանց ապրած արյունահեղությանը: Նա նույնիսկ խոսակցական հայերեն է իմացել:

1955 թ. Կլարա Հակոբյանը և Փոլ Ջոբս երիտասարդ զույգը, որը կորցրել է սեփական երեխա ունենալու բոլոր հույսերը, որդեգրում է փոքրիկի և նրան անվանում Ջոբս: «Նրանք իմ ծնողներն են, 1000%-ով,- ասել է Ջոբսը իր կենսագրության հեղինակ Ուոլտեր Իսաակսոնին:- (Իմ կենսաբանական ծնողները) եղել են իմ սերմնաբջջի և ձվաբջջի բանկը…, ոչ ավելին»:

Հակոբյանի մայրը՝ Վիկտորյա Արթինյանը, ծնվել է Զմյուռնիա քաղաքում 1890-ական թթ.: Արթինյանն ԱՄՆ է տեղափոխվել 1919 թ., հետո հանդիպել է Լուիս Հակոբյանին: Նա նույն ճանապարհն անցել է 7 տարի առաջ Մալաթիայից:

Նորապսակները տեղափոխվել են, ապրել մեծ քաղաքներում՝ Հալեպից մինչև Նյուարք, որտեղ Վիկտորիա և Լուիս Հակոբյանները 1924 թ. դուստր են ունեցել՝ Կլարան:

Կարճ ժամանակ հետո ընտանիքը տեղափոխվել է Կալիֆոռնիա: ԱՄՆ 1930 թ. մարդահամարի տվյալներով՝ Կլարան հետո տեղափոխվել է Սան Ֆրանցիսկո, որտեղ հանդիպել և ամուսնացել է Փոլ Ջոբսի հետ:

Եվ ահա, երբ Ջոբսի Apple-ը հայտարարել է, որ իր նոր արտադրանքը կթողարկվի ապրիլի 24-ին, հայկական համայնքի ղեկավարները զարմացել են: Թվում էր, թե երկար սպասված ժամացույցի թողարկումը կարող է ստվերել Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումները: Apple-ը չի արձագանքել մեկնաբանության մասին հայտին:

Ջոբսը միշտ շատ փակ է եղել և չի խոսել իր նախնիների մասին կամ Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչման գործի հետ իր կապի մասին: Բայց կոտորածի հետ կապված՝ Ջոբսի զգացումներն ակնհայտ են դարձել թուրքական արձակուրդի ժամանակ, զբոսավար Ացիլ Թանսերի խոսքով, որը նրանց ուղեկցել է, հետո էլ բլոգում մանրամասներ հրապարակել, որում ասվում է, որ Ջոբսն ու իր ընտանիքը 2007 թ. գաղտնի ճամփորդել են Թուրքիայում և 10 օր անցկացրել այնտեղ շրջելով:

«Ի՞նչ է պատահել բոլոր քրիստոնյաների հետ, նրանք հանկարծ անհետացե՞լ են,- Թանսերի խոսքով՝ հարցրել է Ջոբսը:- Դուք՝ մուսուլմաններդ, ի՞նչ եք արել այդքան քրիստոնյաների հետ: Դուք 1.5 մլն հայերի ցեղասպանության եք ենթարկել: Պատմե՛ք մեզ, դա ինչպե՞ս է եղել»:

Թանսերը նշում է, որ ինքն իրեն ծուղակում է զգացել՝ չիմանալով՝ իր տեսակետը հայտնի՞, թե որպես զբոսավար քաղաքավարությա՞մբ պատասխանի:

«Նախ ես ասացի՝ պարոն, գուցե դրանք այդքան էլ լավ թեմաներ չեն Ստամբուլում քննարկելու, խոսելու համար: Եկեք զվարճանանք. Ձեր իրական նպատակն է իմանալ շենքերի և պատմության մասին,- պատասպանել է Թանսերը»: «Ոչ, ոչ, ոչ, ես ուզում եմ լսել ձեր պատասխանը»,- ասել է Ջոբսը:

«Ես ասացի՝ «մարդիկ սպանում են իրար, իհարկե, սա պատերազմ է, բայց դա գիտակցական ցեղասպանություն չէ»,- Թանսերի խոսքով՝ ասել է ինքը:

Թանսերը նշում է, որ Ջոբսի տրամադրությունն ընկել է, նա «դժբախտ» տեսք է ունեցել:

Բայց Ամերիկայի՝ 100-րդ տարելիցի հարցերով կոմիտեի մամլո քարտուղար Ֆիլ Վալոցկին Apple-ի նոր ժամացույցի թողարկման ամսաթվի վերաբերյալ ասում է. «Կարծում եք, որ Apple-ը դա հատո՞ւկ է արել: Իհարկե ոչ»: «Գուցե տարօրինակ կերպով ժամացույցի թողարկումն ավելի մեծացնի 100-րդ տարելիցի նկատմամբ ուշադրությունը»,- նշում է նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում