Monday, 03 06 2024
Բեռնատարը մասամբ այրվել է
00:00
Իրանում նախագահական ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 37 մարդ
-
23:45
Իսրայելը Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի կառավարման համար այլընտրանք է փնտրում
23:30
Մալդիվներն արգելել են Իսրայելի քաղաքացիների մուտքը երկիր
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշել է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը
Ուկրաինայում Հայաստանի դեսպանն այցելել է Բուչա և մարդասիրական օգնություն է նվիրաբերել
Վազգեն Գալստանյանն ամփոփում է շաբաթը Սուրբ Աննա եկեղեցու բակում․ կադրեր վերևից
Խաչի հետևում պախկվել՝ ամեն ինչ խառնում են իրար. սա հարձակում է մեր անվտանգային համակարգերի վրա
Խորացել են Ադրբեջան-Իսրայել հարաբերությունները. ինչ սպասել
Սեպտեմբերին ալիք կլինի. Գալստանյանի շարժումը նախապատրաստություն էր
Հանգանակությունների կարիք չկա, կառավարությունն ի զորու է լուծել մեր ազգաբնկաչության կարիքները. Լոռու մարզպետ
Նիկոլ Փաշինյանը հեծանիվ է վարում՝ «ուշադրություն հրավիրելով առողջ ապրելակերպի վրա»
21:15
Մահացել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան հրամանատար Վաջիհոլլահ Մորադին. ԶԼՄ
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Տեղադրվում են երկաթբետոնե խորանարդիկներ՝ անվտանգությունն ապահովելու համար
Փրկարարները աղետի գոտի խաղալիքներ են տեղափոխել
Դեբեդի հեղեղման պատճառով փլուզված հատվածի երկայնքով տեղադրվում են երկաթբետոնե խորանարդիկներ
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Վթարային ջրանջատում Սյունքի մարզի Գորիս քաղաքում հունիսի 2/3-ին
Երեխայի կամ անօգնական վիճակում գտնվողի թրաֆիքինգը կամ շահագործումը
Մահացել է արվեստի վաստակավոր գործիչ Յուրի Մինասյանը
Ուղիղ․ Վազգեն Գալստանյանն ամփոփում է շաբաթը Սուրբ Աննա եկեղեցու բակում
Երևանում նշվել է Հեծանվի միջազգային օրը
Այսօր կրկին այցելել եմ Այրում կայարան․ Գնել Սանոսյան
Որպես անհետ կորած որոնվում է 25-ամյա կոմպոզիտոր Անահիտ Մնացականյանը
18:15
Թեհրանում Չինաստանի դեսպանը կանչվել է Իրանի արտգործնախարարություն
Մոսկվան այստեղ բախումներ հրահրելու ծրագիր ունի, որը շարժման անկումով քիչ հավանական է դարձել
Ուկրաինայում ՀՀ դեսպանը և Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը Բուչայի բուժհաստատությունների համար դեղամիջոցներ են փոխանցել
Հայաստանում իշխանությունները ձգտում են դեպի Եվրոպա, Վրաստանում դարձել են ռուսամետ
Կապանում ՃՏՊ-ի հետևանքով տուժել է չորս մարդ, երկուսը՝ մանկահասակ երեխաներ են

«Սա երկրաշարժից էլ վերան երկրաշարժ էր». Ռազմիկ Մանսուրյան

Գյումրիում տեղի ունեցածը բարբարոսություն էր, համայնքը շատ վատ է արտահայտվում այդ սիրիկայի մասին: Այդ ընտանիքը կարծես բոլորիս ընտանիքների անդամը լինի, և ամեն քայլափոխի այդ խոսակցությունն է: Ամեն տեղ նստելիս, վեր կենալիս, կանգնելիս, խոսելիս, օրվա մեջ մի 15-20 անգամ, այդ թեման շոշափվում է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով Գյումրիում տեղի ունեցած սպանդին, ասաց ԱՄՆ-ում բնակվող երգիչ-դերասան Ռազմիկ Մանսուրյանը:

Նա նշեց, որ համամիտ է ժողովրդի բարձրացրած պահանջին, որ պետք է հայ իրավապահները քննեն սրիկային:

«Իրենք Մոսկվայում ինչպե՞ս արեցին, բերեցին, Հրաչյա Հարությունյանին խալաթով խայտառակեցին, թող նրան ուրեմն բերեն այստեղ»,- հավելեց Ռազմիկ Մանսուրյանը:

Նրա կարծիքով՝ եթե Պերմյակովին չհանձնեն հայ իրավապահներին, հայ-ռուսական հարաբերությունները չեն վատթարանա, բայց ինչ-որ վստահություն կկորչի:

«Չեմ կարծում, որ կվատանան, ես չեմ էլ ուզում, որ կվատանան, ինչո՞ւ պետք է վատանան»,- ասաց նա:

Ռազմիկ Մանսուրյանը չի կարծում, թե տեղի ունեցած ողբերգությունը մեկ հոգու ձեռքի գործ է: Ինչպես Հոկտեմբերի 27-ն էր, սա էլ էր կազմակերպված, իսկ թե ով է սադրիչը, ով է հրահրողը՝ պարզ չէ, բայց ամեն դեպքում, դա այդքան ռիսկ չէր ունենա հանվեր, հագնվեր:

«Ոչ միայն ես, այլև մեր համայնքը սպասում է գործի բացահայտմանը: Երեկ մոմավառություն ենք արել, ծաղիկներ ենք դրել: Իբրև քիչ դարդ ու ցավ ունեինք, մի հատ էլ սա սարքեցին հանրության գլխին: Մարդիկ իրավունք չունե՞ն հանգիստ ապրել, չեմ հասկանում»,- հավելեց Ռազմիկ Մանսուրյանը:

«Ոչ մեկի համար էլ սա հաճելի բան չէ՝ մեր կառավարության, նախագահի, դատախազության, ոստիկանության համար: Սա հանդուրժելու բան չէ… Ո՞վ կուզեր, որ նման բան լիներ. առանց այն էլ երկիրը ճգնաժամի մեջ է, դժվարություններ կան, հիմա էլ այսպիսի հարց եղավ: Երկրաշարժը հերիք չէր, մի հատ էլ սա: Սա երկրաշարժից էլ վերան երկրաշարժ էր, այն մեկը գոնե բնական էր. այն մեկը գոնե բնությունն արեց:

Այս խաղաղ պայմաններում այդպիսի բան անել… Քի՞չ է՝ սահմանում այդքան զոհ կա: Չգիտեմ: Իմ ուշադրությունն էլ անընդհատ հայրենիքն է՝ Հայաստանը, շատ էլ որ մենք ապրում ենք օտար ափերում: Դա բոլորովին կապ չունի, մենք միայն ֆիզիկապես ենք այստեղ ապրում, հոգով, սրտով այդտեղ ենք:

Հիմա այնպես չլինի, որ ամպագոռգոռ բաներ եմ ասում, մեկն էլ ասի՝ այդքան շատ ես սիրում, վեր կաց, գնա Հայաստանում ապրի: Նման բաների մասին չէ խոսքը, դա ծեծված թեմա է: Մենք ուղղակի բոլորս էլ ապրում ենք այս երկրում՝ հայրենիքի լավը ցանկանալով: Անում ենք համերգներ, բարեգործություններ, դրամահավաքներ, ամեն ինչին էլ ակտիվ մասնակցում ենք՝ կապված մեր հայրենիքի հետ»,-ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում