Saturday, 25 07 2026
15:10
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել
Ադրբեջանը «ռուսաստանյան նավթ է արտահանում»
14:50
Tesla-ի շահույթը նվազել է
Վթարային ջրանջատում Արտաշատ քաղաքում
14:30
Եվրոպայում օգոստոսի սկզբին սպասվում է հերթական ջերմային գմբեթը
Առկա է անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
14:10
Գիտնականները գնահատել են Երկրի վրա ծառերի ընդհանուր թիվը
Բացահայտվել է Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորվածներ
13:50
Մադրիդում անտառային հրդեհների պատճառով տարհանվել են ՆԱՍԱ-ի աշխատակիցները
Հայաստանից արտահանումն աճել է․ առաջին կիսամյակի ցուցանիշները
Վրաստանի տարածքում Էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
10 նոր սերնդի աղբատար մեքենաներ՝ Երևանի աղբահանության համակարգում․ Տիգրան Ավինյան
40 տուժած. Թուրքիայում մարդատար ավտոբուս է շրջվել
Անի Հովսեփյանը 3-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում
12:50
Ռումինիայի նախագահը հայտարարել է երկրի օդային տարածքում նոր ԱԹՍ-ի խոցման մասին
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
12:30
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
12:20
Անտոնիու Գուտերեշը ժամանել է Սիրիա
Որն է այս տարվա կլիմայական առանձնահատկության պատճառը․ Գագիկ Սուրենյան
Եկատերինբուրգում ԱԹՍ-ն հարվածել է Wildberries-ի պահեստի ուղղությամբ
11:40
Վլադիմիր Հակոբյանը` ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
11:30
Նավթի գները նվազել են – 24/07/26
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է․ 1 ժամ non-stop երաժշտություն
Վրաստանում 2-րդ օրն անընդմեջ տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի համատարած անջատում
Կանանց գումարտակի զինծառայողների հերթապահությունն ամրացված շրջաններից մեկում․ ՊՆ
10:50
Իսպանիայի չեմպիոնական պարգևը հարկվելու է 15 մլն դոլարով
Տեղումներ չեն սպասվում
Մոսկվան շարունակում է Հայաստանը համարել իր հենարանը Հրվ Կովկասում
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում

Ղարաբաղյան հարցում կանաչ լույս Թուրքիայի համար

Դեկտեմբերի 18-ին Մոսկվայում տեղի ունեցած հերթական մեծ մամուլի ասուլիսի ընթացքում ՌԴ նախագահ Պուտինը շատ ուշագրավ հայտարարություն է արել Թուրքիայի հետ հարաբերությունների վերաբերյալ՝ պատասխանելով թուրք լրագրողներից մեկի հարցին: Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան տարածաշրջանային բազում շահեր ունեն և առանց Թուրքիայի ակտիվ մասնակցության անհնար է լուծել ռեգիոնալ խնդիրները:

Հայտարարությունը, բնականաբար, ուշագրավ է առաջին հերթին Հայաստանի համար, որովհետև Հայաստանի «ռազմավարական դաշնակիցը» ըստ էության հայտ է ներկայացնում Հայաստանի համար կարևորագույն խնդրում՝ ռեգիոնալ, անկասկած, ամենացավոտ և ամենաառանցքային խնդիր հանդիսացող ղարաբաղյան հակամարտության գործընթացում Թուրքիայի ակտիվ ներգրավման համար: Մի բան, որին հրադադարի հաստատումից ի վեր ակտիվորեն դեմ է հանդես գալիս Հայաստանը, որին ընդդիմացել է նաև Արևմուտքը:

Թեև այստեղ, ըստ էության, տեղին կլինի հիշել ֆուտբոլային դիվանագիտության ընթացքում Գյուլին Երևանում ընդունելիս Սերժ Սարգսյանի արած հայտարարությունը, որ ավելի ուշ հայտնվեց մամուլում: Սերժ Սարգսյանը Գյուլին առաջարկել էր ներգրավվել ղարաբաղյան խնդրի լուծման գործընթացում, թեև հետո պաշտոնական Երևանը հավաստիացնում էր, որ եղել է խոսք ընդամենը հակամարտության կարգավորմանն «աջակցելու» մասին, ինչը չի նշանակում ներգրավում որպես միջնորդ կողմ: Եվ եթե հիշենք նաև, թե որտեղից է հնչել ֆուտբոլային դիվանագիտության նախաձեռնության և Գյուլի հրավերի առաջին հայտարարությունը՝ Մոսկվայից, ապա, ըստ էության, ամեն ինչ կընկնի իր տեղը՝ պարզ դարձնելով, որ Թուրքիային ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում տեսնելու ռուսական մտադրությունները վաղեմի պատմություն ունեն, և այստեղ, իհարկե, բոլորովին տեղին չի լինի կանխատեսել այն «թեզը», թե Ռուսաստանը դա անում է եվրաասոցացման Հայաստանի ինքնագլուխ քայլերին ի պատասխան:

2008 թվականի հունիսին, երբ Մոսկվայից Սերժ Սարգսյանը հրավիրում էր Գյուլին Երևան, եվրաասոցացման մասին խոսք չկար: Թուրքիային ռեգիոնալ խնդիրների և առանցքային խնդրի՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ծիր ներգրավելու ռուսական մտադրությունը բխում է Ռուսաստանի ռազմավարական շահերից: Ռուսաստանի համար նախընտրելի է Կովկասում խնդիրները լուծել Թուրքիայի, քան ԱՄՆ-ի ու Եվրոպայի հետ: Մոսկվան հույս ունի Թուրքիայի հետ տանդեմում շահած դուրս գալ, որովհետև ուժերն, այսպես ասած, հավասարազոր են, իսկ ահա Արևմուտքի հետ խաղում շահելու շանսեր նա չունի՝ սրանից բխող մի շարք այլ պատճառահետևանքային իրողություններով, որոնք լիովին փոխում են Կովկասում ռուս-թուրքական բաժանման 100-ամյա ստատուս քվոն, որ տեղի է ունեցել նաև Հայոց ցեղասպանության և հայրենազրկման գնով: 100 տարի հետո առկա են լիովին նոր իրողություններ:

ԽՍՀՄ փլուզումից հետո ստատուս քվոն որոշակիորեն փոխվել է՝ հայերի ղարաբաղյան հաղթանակի արդյունքում: Ներկայումս աշխարհում պրոցեսներ են, որոնք կարծես թե առկա դե ֆակտո ստատուս քվոն տանում են նաև իրավական ամրագրման դժվարին, սակայն արդեն որոշակիորեն նշմարվող ճանապարհով: Պատահական չէ, որ Ռուսաստանն ու Թուրքիան ներկայումս առավել ակտիվությամբ վերսկսում են իրենց համագործակցությունը՝ փորձելով ԽՍՀՄ փլուզմամբ դե ֆակտո փոփոխված ստատուս քվոն վերադարձնել նախկին դիրքեր, քանի դեռ այն չի ամրագրված միջազգային իրավունքով, և քանի դեռ Ռուսաստանը չի թուլացած վերջնականապես:

Ըստ որում, այստեղ է նաև Թուրքիայի հույսը՝ Անկարան հույս ունի, որ Ռուսաստանի օգնությամբ կհասնի իր ռեգիոնալ նպատակներին, իսկ հետո կսպասի, մինչև Ռուսաստանը վերջնականապես թուլանա՝ հայերի հաշվին ավարն այս անգամ, ի տարբերություն 20-րդ դարասկզբի, լիովին թողնելով արդեն իրեն՝ չկիսելով Ռուսաստանի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում