Հայտնի է դարձել, որ տղաները աղջիկներից հաճախ են բամբասանքներ տարածում, գրում է direct-press.ru կայքը: Ամերիկացի գիտնականները հանգել են այն եզրակացության, որ տղաները ավելի շատ են հակված թաքնված ագրեսիայի, քան աղջիկները, ինչը արտահայտվում է բամբասանքներ տարածելու ձևով:
Այսինքն՝ տեղեկությունը հաճախ ուղղվում է վիրավորանքի տեսքով այն մարդկանց դեմ, ովքեր ոչինչ չեն կռահում դրա մասին: Ավելի հաճախ տղաները բամբասանքներ են տարածում հակառակ սեռի ներկայացուցիչների մասին:
Այս հետազոտության համար ներգրավվել է 620 ամերիկացի դպրոցական: Տղաների հոգեբանության դինամիկան հասկանալու համար հետազոտողները հարցումներ են անցկացրել 6-12-րդ դասարանի աշակերտների շրջանում:
Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ փորձի մասնակիցներից շատերը բամբասանքներ են տարածել: Դպրոցականների 96%-ը խոստովանել է, որ տարածել է բամբասանքներ, իսկ 90%-ը նաև «զոհի» կարգավիճակում է հայտնվել: Հարցումը նաև ցույց է տվել, որ սուտ բամբասանքներ հիմնականում արական սեռի ներկայացուցիչներն են տարածում: