Երևում է, Թեյլոր Սվիֆթն ամեն դեպքում գտել է իր երկրորդ կեսին: Արևմտյան ԶԼՄ-ները քննարկում են երգչուհու և երաժիշտ Մեթ Հիլի հնարավոր սիրավեպը, գրում է Spletnik.ru-ն:
«Մենք հանդիպեցինք, փոխանակվեցինք հեռախոսահամարներով: Դա շատ հաճելի էր: Տեսնենք, դրանից ինչ դուրս կգա: Դուք երևի հասկանում եք, որ Թեյլորը հիանալի աղջիկ է»,- պատմել է երաժիշտը վերջերս տված հարցազրույցում:
Ավելին, երկրպագուները Թեյլորին և Հիլին մեկ անգամ չէ, որ տեսել են միմյանց ալբոմների շապիկների պատկերներով վերնաշապիկներով:
Նշենք, որ այս իրավիճակը զարմանալի է, քանի որ ընդամենը մի քանի ամիս առաջ Սվիֆթը հավատացնում էր, որ գոհ է իր մենակությամբ և չի պատրաստվում զուգընկեր գտնել: