Friday, 24 07 2026
12:50
Զելենսկին հուլիսի 28-ին կհանդիպի Թրամփի հետ. DW
Հատուկ տիկնիկներ՝ երեխաների հարցաքննությունն առավել արդյունավետ կազմակերպելու համար
Պացանն ասաց՝ պացանն արեց. Լավրովը
Վթարի հետևանքով Արմավիրում ջուր չի լինի
12:10
Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմ
Կասպից ավազանը ռազմականանում է
Նոր հարձակումներ Wildberries-ի պահեստների վրա
Թերլիցքավորման համար «Կարս» ՍՊԸ-ի լցակայանում փակցվել է նախազգուշացնող պաստառ
Ռուսաստանը սահմանափակում է Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը
Հիմնանորոգվում է Հացիկով անցնող 3.5կմ երկարությամբ ավտոճանապարհը
11:10
Արաղչին նախազգուշացրել է ԱՄՆ-ի կողմից իրանական ակտիվների բռնագրավման հետևանքների մասին
Ինչպե՞ս պաշտպանել մաշկը շոգ եղանակին. ԱՆ-ի խորհուրդները
10:50
Թրամփը հայտարարել է, որ նավերին հասցված վնասը կփոխհատուցվի ԱՄՆ-ում պահվող իրանական սառեցված ակտիվների հաշվին
Քաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ Ճանապարհային ոստիկանության անունից. Կիբեռոստիկանություն
Լայնածավալ հոսանքազրկում Վրաստանում. Թբիլիսին մնացել է առանց էլեկտրականության
Ուկրաինական ԶՈՒ-ն հարվածել է Wildberries-ի՝ Սանկտ Պետերբուրգի և Սիմֆերոպոլի պահեստներին
Հայտարարություն. 1in.am
09:50
Թրամփը նոր մաքսատուրքեր է սահմանում
«Արև Արենա» ամառային ճամբարը համախմբել է շուրջ 260 երեխաների
Վաշինգտոնը 3 փուլ է նախատեսել ԹՐԻՓՓ-ի համար. Բաքուն մտահոգ է
Սպասվում է կարճատև անձրև
09:10
ԱՄՆ-ի և Իրանի շարունակական հարվածների ֆոնին Թրամփը հայտնել է, որ առայժմ չի բանակցի նոր հրադադարի շուրջ
Իրանում կան «ռուսական եղանակ նվագող» շրջանակներ, որոնց նյարդայնացնում է TRIPP-ը
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջեի եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 14.7 տոկոսով կամ 210.1 մլրդ դրամով. ֆինանսների նախարարություն
Ոստիկանությունը հատուկ միջոցառումներ է իրականացրել․ հայտնաբերվել են հետախուզվողներ, ապօրինի պահվող զենք-զինամթերք, թմրամիջոցներ
08:30
Նավթի գներն աճել են – 23/07/26
ՄԻՊ-ն ամփոփել է Սյունիքի մարզին վերաբերելի` մարդու իրավունքներին առնչվող հավաքագրված խնդիրները, քննարկել դրանց լուծման առաջարկները
60 տոկոսով նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ Արփինե Սարգսյանն Արարատի մարզում ամփոփել է առաջին կիսամյակի աշխատանքը
Ռուս-ադրբեջանական տարաձայնությունները հրապարակայնացման ենթակա չե՞ն
Լարսը բաց է

«Հաջող, ապեր»․5 երեխաների հայրը համբուրել է մանկության ընկերոջ թուշը և դանակի 10 հարվածով սպանել նրան

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ ավարտվել է Արամ Ս.-ի գործի դատական քննությունը:

37-ամյա Արամի խնամքին 5 երեխա կա: Նա մեղավոր է ճանաչվել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Ըստ դատական ակտի՝ 2014 թվականի հունվարի 8-ին, ժամը 15-ն անց 30-ի սահմաններում Վանաձոր-Ստեփանավան մայրուղու առաջին կիլոմետրի վրա «Պեժո 407» մեքենայի մեջ հայտնաբերվել է Մհեր Գ.-ի դիակը՝ կրծքավանդակի աջ կեսի, ձախ ազդրի շրջանի ծակած-կտրած վերքերով:

Սպանության կասկածանքով հունվարի 9-ին ձերբակալվել է Արամ Ս.-ն: Հենց նա էլ մեղավոր է ճանաչվել Մհեր Գ.-ի սպանության համար:

Մհերն ու Արամը մանկության ընկերներ են եղել:

Ըստ դատական ակտի՝ 2013 թվականի դեկտեմբերի 31-ին Արամն իր կնոջից իմացել է, որ Մհերը նրան շուրջ հինգ տարի առաջ սեռական հարաբերություններ ունենալու առաջարկ է արել: Արամը հավատացել է կնոջը, որոշել է վրեժխնդիր լինել Մհերից ու սպանել նրան:

2014 թվականի հունվարի 8-ին նա Մհերի մեքենայի մեջ, ընթացքի ժամանակ դանակով մեկ անգամ հարվածել է ղեկին նստած Մհերի կրծքավանդակի աջ կեսին, ապա 9 անգամ հարվածել է նրա ձախ ազդրին ու սպանել է:

Մեքենան դուրս է եկել ճանապարհից ու կողաշրջվել է: Արամը դիմել է փախուստի:

Ընդհանուր իրավասության դատարանում Արամ Ս.-ն իրեն մեղավոր չի ճանաչել, հրաժարվել է ցուցմունքներ տալուց: Պնդել է նախաքննության ժամանակ տված լրացուցիչ ցուցմունքը:

Ըստ այդ ցուցմունքի՝ դեպքի օրը ինքն ու Մհերը մեքենայում եղել են երկուսով: Ինքը Մհերին ասել է, թե նրա արածը սրբապղծություն է, քանի որ իրենք ընկերներ են, իսկ նա առաջարկություն է արել իր կնոջը: Մհերը զարմացել է, նայել է ապշած, հետո զենքը պահել է իր վրա: Քանի որ նա իր վրա զենք է պահել, ինքն էլ գրպանից հանել է դանակը ու հարվածել է նրան: Հետո մեքենայից դուրս է եկել շշմած ու թուլացած, դանակը ձեռքին էլ հեռացել է: Մի քիչ գնալուց հետո դանակը շպրտել է:

Արամ Ս.-ն ասել է, թե իր նախաքննական մյուս ցուցմունքները ճիշտ չեն, մասնավորապես այն, որ դանակն ու ձեռնոցները առել է Մհերին սպանելու համար: Ինքը չոբան մարդ է, իր մոտ միշտ դանակ է եղել, իսկ ձեռնոցներն իր ամենօրյա ձեռնոցներն էին:

Երբ կինն իրեն ասել է Մհերի արարքի մասին, ինքը Մհերին առաջարկել է հանդիպել ու խոսել, բայց չի ասել, թե ինչ թեմայով:

Մհերը միշտ խուսափել է: Ինքն ուզում էր հանդիպել ու թքել նրա երեսին կամ ծեծել, բայց սպանելու մտադրություն չի ունեցել:

Նախաքննական մյուս ցուցմունքներում Արամը հայտնել է, թե ինքն ու Մհերը մտերիմ են եղել ընտանիքներով: Մոտ հինգ տարի առաջ ինքը տուն է մտել, տեսել է, որ Մհերն իրենց տանն է, իսկ կինը մի տեսակ շփոթված ու վախեցած է:

Իր հարցին կինը պատասխանել է, թե ոչինչ չի եղել, Մհերը ոչինչ չի խոսել: Հետո ինքը պարբերաբար կնոջը հարցրել է, թե այն օրն ինչ էր եղել, բայց կինը չի ասել: Մհերի հետ առաջվա նման հաճախ չի հանդիպել:

2013 թվականի դեկտեմբերի 31-ին ինքը կնոջն ասել է, թե գիտի՝ այն օրը՝ հինգ տարի առաջ, ինչ էր պատահել: Կինը հավատացել է, ինքը ստիպել է, որ նա ճշմարտությունը պատմի:

Նա ասել է, թե Մհերն իրեն առաջարկել էր սեռական հարաբերություն ունենալ, բայց ինքը մերժել է:

Լսելով կնոջ ասածը՝ ինքը զայրացել է, ապտակել է կնոջը, իսկ մանկության ընկերոջ սրբապիղծ ու դավաճան քայլի համար որոշել է պատժել նրան՝ սպանել:

Հունվարի հինգին կամ վեցին շուկայից դանակ ու ձեռնոցներ է գնել, իսկ հունվարի ութի առավոտյան տանը ալկոհոլ է օգտագործել, վերցրել դանակն ու ձեռնոցները և գնացել Մհերի դեղատունը:

Վերջինս ասել է, թե բանկերում գործ ունի, պետք է դուրս գա:

Միասին նստել են նրա մեքենան, գնացել քաղաքի կենտրոն:

Գործերն ավարտելուց հետո ինքը խնդրել է, որ Մհերն իրեն գյուղ տանի, իբր՝ հանդիպում ունի:

Մհերը չի մերժել: Մեքենան վարել է Մհերը, ինքը նստել է նրա կողքին:

Երբ քաղաքից դուրս են եկել, ինքը հանել է դանակը և Մհերին ասել՝ կնոջս առաջա՞րկ ես արել, այ… Դանակով խփել է նրա կրծքին: Մհերը շրջվել է իր կողմը, բռնել իր ձեռքը, խնդրել, որ չսպանի: Ասել է, թե իր կնոջը երբեք առաջարկ չի արել:

Ինքն անտեսել է Մհերի խնդրանքը, մի քանի անգամ դանակով խփել է նրա ձախ ոտքին:

Մեքենան դուրս է եկել ճանապարհից ու ընկել ներքև: Ինքը համբուրել է Մհերի այտը, ասել է. «Հաջող, ապեր, գնա», և դուրս է եկել մեքենայից: Դանակն ու ձեռնոցները դեն է նետել: Զանգել է իր կնոջը, ասել է՝ «Իմ անելունը արել եմ»: Պատահական տաքսիով մեկնել է Տավուշի մարզ:

Ինքը մինչ այդ Մհերին որպես հարազատ եղբոր է ընդունել: Նրան սպանելու որոշումը դժվարությամբ է ընդունել: Բայց մտածել է, որ սրբապիղծ մարդն ապրելու իրավունք չունի: Կատարածի համար չի զղջում:

Տուժողի իրավահաջորդը՝ սպանվածի կինը, հայտնել է, որ Արամին «Մնջո» են ասում: Իր ամուսնու մանկության ընկերն է: Տարբեր առիթներով նա ու կինը այցելել են իրենց: Ինքը զգացել է, որ Արամի կինն անտարբեր չէ, սիրահետում է Մհերին: Դեռ 2008 թվականին նրա կողմից հաղորդագրություն է ստացվել իր ամուսնու հեռախոսին՝ գոնե մի գիշեր միասին անցկացնելու խնդրանքով:

Ինքը խոսել է ամուսնու հետ: Նա ասել է, թե չի կարողանում ազատվել «էդ աննորմալից»:

Ինքը հավատացել է իր ամուսնուն, վստահ է, որ նա Արամի կնոջ հետ կապ չի ունեցել:

Դեպքի օրը Մհերի մոտ 200 հազար դրամ է եղել, այդ գումարը չի հայտնաբերվել:

Տուժողի իրավահաջորդը ենթադրել է, որ Արամի կինը Մհերին չհասնելով՝ Արամին դրդել է, որ նրան սպանի: Մհերի կինը կարծիք է հայտնել, թե Արամը Մհերին սպանել է նաև նախանձից, քանի որ Մհերի գործերը լավ էին գնում: Արամն ամեն անգամ ասում էր. «Ո՞վ ունի քո հնարավորությունները»: Ըստ տուժողի իրավահաջորդի՝ հնարավոր է, որ Արամը սպանությունից հետո հափշտակել է ամուսնու մոտ եղած 200 հազար դրամը:

Տուժողի իրավահաջորդը պահանջել է Արամին պատժել օրենքի ամբողջ խստությամբ և նրանից բռնագանձել ամուսնու թաղման ծախսերը:

Արամի կինը հայտնել է, թե իրենց հինգ անչափահաս երեխաների հետ գյուղում են ապրում, զբաղվում են անասնապահությամբ: Հինգ տարի առաջ Մհերը իրեն առաջարկել է սեռական հարաբերություն ունենալ, ինքը մերժել է: Երբ այդ մասին պատմել է Արամին, նա զայրացել, իրեն ապտակել է և ասել, թե Մհերն էլ է պատասխան տալու:

Դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննության եզրակացությամբ Արամ Ս.-ն հանդիսանում է «անձի էմոցիոնալ անկայուն խանգարում» ախտորոշմամբ փսիխոպաթ անձնավորություն: Նա հոգեկան հիվանդությամբ չի տառապում, մեղսունակ է:

Ընդհանուր իրավասության դատարանը Արամ Ս.-ին մեղավոր է ճանաչել մեղսագրված արարքի՝ դիտավորյալ սպանության համար, և դատապարտել է 13 տարի ազատազրկման:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում